Author Archives: admin

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի Արարատի hատվածը նորոգվել է

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:

Կարդալ ավելին »

Իրավախախտ վարորդներին չտուգանելու համար ՃՈ տեսուչները կաշառք են ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը մեկնեց Անդորրա

այաստանի Մ16 տարեկանների աղջիկների հավաքականը հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Այդ մասին հայտնում է ֆեդերացիան: Վահագն Հարությունյանի գլխավորությամբ Անդորրա են մեկնել հետևյալ խաղացողները. 1) Սեդա Գաբրիելյան 2) Էմիլի Շաբանի 3) Ջիաննա Կեկլիկյան 4) Էլեն Խաչատրյան 5) Ջովաննա Գասպարյան 6)Լիլիթ Գևորկովա 7) Մերի Ոսկանյան 8) Ալինա Բարսամ 9) Սարինե Դերդերյան 10) Անիելա Հավանճյան 11) Մեղրի Ասատուր:  ...

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում Ադրբեջանը 5 անգամ խախտել է հրադադարը. Արցախի ՆԳՆ

2023 թվականի հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 29 հաղորդում, որից 17-ը հանցագործությունների մասին են: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 13-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: Արցախի ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել ...

Կարդալ ավելին »

Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն. Նիկոլ Փաշինյան

Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը. Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Արտաշատ քաղաքում կայացալ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նրան են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից ...

Կարդալ ավելին »

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի իրականացրած ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք: ...

Կարդալ ավելին »

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևանում ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվող տրանսպորտը՝ շնորհիվ նաև փողոցներում ավտոբուսային առանձնացված գծերի: Այդ մասին շեշտեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ավտոբուսային գիծ առանձնացնելու հարցի քննարկման շրջանակում: Նա ընդգծշեց՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը: «Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին: Այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն հրաժարվել է «հացահատիկի գործարքի» երկարաձգումից

 Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Կրեմլում դա պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։ «Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», – ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ընդունել է Հաաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Այդ մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Շնորհավորել եմ տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր:  Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ...

Կարդալ ավելին »

Ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գարեգին Նժդեհ փողոցում

Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում նախատեսվում է առանձնացնել ավտոբուսային գծեր: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը: «Հասարակական տրանսպորտի համար առանձնացված նոր երթևեկելի գոտիների ներդրմամբ աշխատանքների շրջանակում ներկայումս իրականացվում են Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում»,-ասաց Հարությունյանը: Գարեգին Նժդեհ փողոցի ընտրությունը նա պայմանավորեց ...

Կարդալ ավելին »
ajax-loader