Author Archives: admin

Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակելու հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ սուպերմարկետն ամբողջությամբ դատարկ է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը տառապանքներ է պատճառում 120 հազար մարդու, այդ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կունենանք պետության ֆինանսավորմամբ 8 բուհ

Այսօր կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ընդունելության քննությունների և բուհական համակարգում տիրող իրավիճակի մասին։ Նախարարի խոսքով, ոչ պետական բուհերում ընդունելություն գրեթե չի եղել։ Խոսելով սպասվող զարգացումների մասին, նշվեց, որ Հայաստանն ունենալու է 8 պետական բուհ՝ պետության ֆինանսավորմամբ։

Կարդալ ավելին »

Հունիսին 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների ...

Կարդալ ավելին »

Պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը. Փաշինյան

Առաջիկայում պետք է կոնկրետացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքների քարտեզագրման հիմքը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում: Վարչապետը տեղեկացրեց, որ Բրյուսելում եռակողմ հանդիպմանը քննարկված հարցերից է եղել Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց՝ համապատասխանաբար 29 800 և 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը: «Սահմանների դելիմիտիացիան պետք է տեղի ունենա 1991 թ Ալմաթիի ...

Կարդալ ավելին »

Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Հակոբ Արշակյանը հրապարակել է 100 խոշոր հարկատուների ցանկը

Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկը՝ 2022 և 2019 թթ համեմատությամբ: «Այսպիսով, բարձր տեխնոլոգիական ոլորտում հարկատուների ցուցակի առաջատարը «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է, որն իր դիրքերը 2019թ․ նկատմամբ բարելավել է 12 հորիզոնականով՝ զբաղեցնելով 60-րդ հորիզոնականը։ Միանգամից 3 նոր ընկերություններ հայտնվել են խոշեր ...

Կարդալ ավելին »

Apricot Capital-ի հավելվածում գործարկել է արտարժույթի առևտրի նոր հարթակը

Հայաստանում լիցենզավորված Apricot Capital ներդրումային ընկերությունն իր բջջային հավելվածում գործարկել է արտարժույթի առևտրի հարթակ։ Հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան Apricot Capital-ի հավելվածի միջոցով շահավետ պայմաններով իրական ժամանակի ռեժիմում կատարել արտարժութային փոխարկումներ հիմնական արժութային զույգերով (ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, չինական յուան և այլն) միջազգային քրոս փոխարժեքներով։ Apricot Capital հարթակն ապահովում է մրցունակ փոխարժեքով արտարժութային գործառնությունների և միջազգային արժեթղթերի շուկաներում առևտրի իրականացման ...

Կարդալ ավելին »

Վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտում գործում է հասարակական տրանսպորտի ընդամենը 2 երթուղի

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանափակվում է հասարակական տրանսպորտի շահագործումը․ մայրաքաղաքի բնակչությանը կշարունակեն սպասարկել միայն ծայրամասային թաղամասերը սպասարկող երկու երթուղիները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը․ «Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը: Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ԱՄՆ-ում առանձնազրույց է ունեցել գեներալ Մարկ Միլլիի հետ

Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը:

Կարդալ ավելին »

Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Եվրոպայի խորհրդի` անվտանգության և քաղաքական հարցերի կոմիտեն հաստատել է Կանադայի առաջարկը` աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը: Կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության մեջ Կանադայի ներդրումը նշանակալի է: Նաև նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից

Կարդալ ավելին »

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամ

2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հաղորդում է Հայաստանի ԿԲ-ն: Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր ...

Կարդալ ավելին »
ajax-loader