Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը ս.թ. հուլիսի 30-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով կանոնավոր օդային բեռնափոխադրումները:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի: