Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ դիտարկվելու են 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող, միայն Հայաստանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք 2 շարժական գույք ...
Կարդալ ավելին »Իրանը հայտնել է Թեհրանի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին
Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Վարամին քաղաքի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ է խոցվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Վարամինի նահանգապետ Հոսեյն Աբասիի՝ առաջադեմ կործանիչը խոցվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ըստ Tehran Times պարբերականի՝ հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո սա իրանական ուժերի կողմից խոցված արդեն հինգերորդ կործանիչն է։
Կարդալ ավելին »Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով. փաստաբան
Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Փաստաբանն ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա նաև հայտնեց, որ քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարձակումներից 30-ից ավելի մարդ է զոհվել
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 18-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 34 պաղեստինցի։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ 11 մարդ զոհվել է, 70-ից ավելին՝ վիրավորվել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նեթսարիմ օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին հաստատել է, որ «Գազայի ...
Կարդալ ավելին »Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել «Մերկուրի» մշակութային հիմնադրամում և իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։ Ներկայացվել է մրցույթով ընգրկված շուրջ ...
Կարդալ ավելին »Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը Մումբայի մրցաշարի առաջատարներից են
Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջող են մեկնարկել «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարում: Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մրցաշարին Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը: Երկրորդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանն ունեն 2-ական միավոր և առաջատարների շարքում են: «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ:
Կարդալ ավելին »G7-ի ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան հակամարտության քաղաքական կարգավորումը
Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները քննարկել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը: Այդ մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի նախագահ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 17-ին: «Ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնությունն անարգել Գազա հասցնելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու և մշտական հիմունքներով անհապաղ կրակը դադարեցնելու կարևորությունը: Ղեկավարները նաև խոսել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական ...
Կարդալ ավելին »Հասունացել է ՀԷՑ-ը պետականացնելու պահը. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու պահը։ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Սամվել Կարապետյանը գիշերը փոխոստիկանապետի ուղեկցությամբ իր տան տարածքը լքելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ»։ «Ասում ...
Կարդալ ավելին »Իրանը լիովին վերահսկում է Իսրայելի օդային տարածքը. ԻՀՊԿ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն արդեն վերահսկում են Իսրայելի օդային տարածքը։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով հունիսի 18-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությունը։ Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իսրայելին հարվածներ է հասցրել առաջին սերնդի «Ֆաթահ» հրթիռներով, որոնք ճեղքել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վահանը «Այս գիշերվա հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիակատար ...
Կարդալ ավելին »