Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ներկայացրեց ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՄԻԵԴ-ը վերահաստատել է հիվանդների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով ապահովելու որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սույն թվականի հուլիսի 12-ին, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը: Այդ մասին նշված է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Այդ որոշումն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցներն՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին ...
Կարդալ ավելին »Երևանի որոշ շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է. Ավինյանը ներկայացրեց պատճառը
Երևանի որոշ վարչական շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է, առկա են աղբահանության տեխնիկայի հետ կապված խնդիրներ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին խոսեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները: «Մենք ունենք որոշակի խնդիրներ՝ աղբահանության տեխնիկայի հետ կապված: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք՝ թե որ տեխնիկան ինչ ժամկետում է լինելու, որովհետև կան վարչական շրջաններ, որտեղ ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն 70-ամյակի առթիվ 70 աշխատակցի պարգևրատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և դրամական խոշոր պարգևներով
Հուլիսի 13-ին և 14-ին Քաջարանում նշվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։ Տոնական միջոցառումներին մասնակցում էին Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը, Քաջարանի և Կապանի համայնքապետերը։ Հոբելյանի առիթով ԶՊՄԿ ընկերությունն իր 70 ...
Կարդալ ավելին »FlyONE Armenia-ի՝ եվրոպական ուղղություններով թռչող օդանավերը համալրվել են ևս մեկով
Armenia ավիաընկերությունը հայտնում է, որ ընկերության՝ եվրոպական ուղղություններով չվերթեր իրականացնող օդանավերը համալրվել են ևս մեկով: Ինչպես հայտնեցին ավիաընկերությունից, հուլիսի 16-ից, ընկերության՝ եվրոպական ուղղություններով չվերթերն իրականացվում են ողջ ծավալով։ «FlyONE Armenia ավիաընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա ընկերության գործունեության վերաբերյալ առավել մանրամասն ու հանգամանալի տեղեկատվությամբ։ Հայցում ենք մեր բոլոր ուղևորների ներողամտությունը՝ մեր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Արտակարգ պատահար Ղրիմի կամրջի վրա․ կան զոհեր և վիրավոր
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մեկ տղամարդ և մեկ կին է զոհվել։ Նրանց դուստրը տեղափոխվել է հիվանդանոց։ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Այդ մասին իր Telegram ալիքում վաղ առավոտյան հաղորդել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասվել է ճանապարհային ծածկույթը։ Միջադեպի երկու զոհերը ՌԴ Բելգորոդի մարզից էին։ Նրանց 14-ամյա դստեր վիճակը գնահատվում է ...
Կարդալ ավելին »Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023»-ում արժանացել է Գրան Պրիի
Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում hուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլել է հեղինակավոր մրցույթի բեմում։ Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով ...
Կարդալ ավելին »Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառում. ejc
ՀՀ տնտեսության առաջատար ձեռնարկությունը նշում է արգասաբեր գործունեության 70-ամյա հոբելյանը, գրում է ejc-ը՝ ներկայացնելով ֆոտոշարք։
Կարդալ ավելին »Երևանում օտարերկրացի տղամարդը քարով խփել և կոտրել է ավտոբուսի ապակիները
Երևանում ազգությամբ օտարերկրացի մի տղամարդ ընթացքի ժամանակ քարով խփել և կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակիները: Այդ մասին ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում: Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել 34 ճանապարհատրսնապորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների, ապա անդրադարձավ դեպքերից մեկին: «Հուլիսի 16-ին Ռուբինյանց փողոցի վրա, ժամը 19:00-ի սահմաններում 3-րդ համարի MAN մակնիշի ավտոբուսին ...
Կարդալ ավելին »Ադրբեջանն Արցախի Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարդալ ավելին »