Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 16068.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 7291.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 7406.42 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 1009.79 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում 1 օրում ծնվել է 84 երեխա
Հուլիսի 17-ին Երևան քաղաքում ծնվել է 84 երեխա: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Կարդալ ավելին »Բողոքի ակցիա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց
Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։ Քաղաքացիներն այժմ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։ Ակցիայի մասնակիցները հորդորում են Ադրբեջանից պահանջել՝ «Բացել կյանքի ճանապարհը»։
Կարդալ ավելին »Նոր տեխնիկա, նոր ծրագրեր․ ի՞նչ է փոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (տեսանյութ)
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում արդիականացման աշխատանքներ են իրականացվում․ նախորդ տարվա ընթացքում ընկերությունը ձեռք է բերել 16 նոր բեռնատարներ՝ 90 տոննա տարողությամբ, 5 էքսկավատորներ, գործարկվել է մասնատման աշխատանքներ իրականացնող նոր բաժանմունք և այլն։ 70-ամյա կոմբինատը, որն առնվազն ևս 100 տարվա կյանք ունի, ներկայում տարեկան արդյունահանում է 22 մլն տոննա հանքաքար։ Այդ մասին ԶՊՄԿ-ի մասին պատրաստած տեսանյութում հաըտնում է factor-ը՝ նշելով, ...
Կարդալ ավելին »Հայ-Ռուսական համալսարանի Կոնֆերանսը գիտխորհրդի նոր կազմ է ընտրել
Հայ-Ռուսական համալսարանում հուլիսի 17-ին կայացել է բոլոր կատեգորիաների աշխատողների և սովորողների Ընդհանուր ժողովը (Կոնֆերանսը)՝ Հայ-Ռուսական համալսարանի Գիտական խորհրդի նոր կազմն ընտրելու օրակարգով։ Ընդհանուր ժողովին մասնակցել է 276 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։ Այդ մասին տեղեկացրին Հայ-Ռուսական համալսարանից։ «Հունիսին Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրների առաջարկությամբ ու ՀՌՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններից հետո ՀՌՀ-ի գործող Գիտխորհուրդը որոշում էր կայացրել ...
Կարդալ ավելին »Արտաշատ-Շահումյան ճանապարհին բախվել են 4 մեքենա. կա 16 տուժած
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» եւ «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ ...
Կարդալ ավելին »Ճապոնիան առաջարկում է ստեղծել բնական գազի համաշխարհային պաշար. Bloomberg
Ճապոնիան մտադիր է առաջարկով հանդես գալ բնական գազի գլոբալ պաշար ստեղծելու մասին՝ ապագայում էներգառեսուրսների պակասից խուսափելու և համաշխարհային շուկայում գները կայունացնելու համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Նրա աղբյուրների համաձայն՝ երկրի կառավարությունը Միջազգային էներգետիկ գործակալությանը առաջարկելու է ստեղծել մասնակից երկրների համար գազի պաշարների կուտակման մեխանիզմ։ Ճապոնական կողմն ակնկալում է, որ իր կողմից առաջարկված նախաձեռնությունը կդիտարկվի ՄԷԳ նախարարական հանդիպմանը, որը տեղի ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը հրապարակվել է զեկույց՝ Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հուլիսի 18-ին, հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց: Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների խախտումները, ինչպես ...
Կարդալ ավելին »Apple-ը համակարգչային մատակարարման աճ գրանցած միակ ընկերությունն է աշխարհում
Apple-ը համակարգիչների միակ խոշոր արտադրողն էր, որը կարողացավ ավելացնել համակարգիչների մատակարարումները 2023թ․ երկրորդ եռամսյակում: Այս մասին գրում է CNBC-ն՝ վկայակոչելով IDC-ի տվյալները։ Mac-ի առաքումներն աճել են 10,3%-ով: Սա Apple-ին թույլ տվեց իր մասնաբաժինը շուկայում 6,8%-ից հասցնել 8,6%-ի և զբաղեցնել չորրորդ տեղը։ Mac-ի մատակարարումների աճը պայմանավորված է նրանով, որ Apple-ը համակարգիչների արտադրության հետ կապված խնդիրներ չի ունենում, որոնք առկա էին 2022թ․ ...
Կարդալ ավելին »2023թ. հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 89 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հսկողական միջոցառումների ...
Կարդալ ավելին »