Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը ս.թ. հուլիսի 30-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով կանոնավոր օդային բեռնափոխադրումները: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ամառային համահայկական խաղերի համար ՀՀ կժամանի ավելի քան 7000 մասնակից. Խաչատուրյանն ընդունել է Իշխան Զաքարյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ կատարված նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Քննարկվել են համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու վերաբերյալ հարցեր: Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ
Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Դեսպանն իր հերթին ընդգծել և վստահությունն է հայտնել, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը ...
Կարդալ ավելին »3 անձինք փողի դիմաց Telegram-ով թմրամիջոց են տեղադրել Վանաձորի տարբեր հատվածներում․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տելեգրամ» սոցիալական ցանցի համապատասխան ալիքի էջում ծանոթանալով թմրամիջոց ...
Կարդալ ավելին »Երևանի համար կմշակվի կայուն էներգետիկ զարգացման ծրագիր
Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Սշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները: Քաղաքապետարանը հայտնում է, որ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ընդգծել է ծրագրի մշակման կարևորությունն ու հետագա իրագործումը՝ քաղաքի ...
Կարդալ ավելին »Բազմաբնակարան շենքերի կառուցապատող ընկերությունը պայմանագրերում թաքցրել է իրական արժեքները. ՊԵԿ
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի հասցեներից մեկում՝ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության կողմից, բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում բնակարանների արժեքները ցածր նշելու, ինչպես նաև բնակարանները ֆիզիկական անձանց անվամբ ձևական գրանցելու և հետագայում առավել բարձր արժեքներով այլ անձանց օտարելու միջոցով պայմաններ են ստեղծվում հարկման օբյեկտները թաքցնելու ...
Կարդալ ավելին »2024-ից Երևանը կանցնի ճանապարհների ընթացիկ սպասարկման
Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել Ավանից: Վարչական շրջանն ունի 13 կմ ճանապարհ, գույքագրման արդյունքում նախատեսվում է իրականացնել 5350 քմ փոսալցում, 59050 գծմ ճաքալցում, 85650 գծմ գծանշում, ...
Կարդալ ավելին »Կիևյան կամուրջը կնորոգվի
Կիևյան կամուրջը կհիմնանորոգվի. ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ: Այս տարի կնորոգվեն հենարանները, կամարների արտաքին ու ներքին մակերեսները, հաջորդ տարի՝ կամրջի երթևեկելի հատվածը:
Կարդալ ավելին »Ստորգետնյա ավտոտնակներ՝ վերգետնյա խաղահրապարակներով. փորձնական ծրագիրը կմեկնարկի Արաբկիրից
Ավտոտնակներով ծանրաբեռնված երևանյան բակերը բարեկարգելու համար համայնքը նախանշում է մասնավորի հետ գործակցությամբ սկսել ծրագիր: Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական խորհրդակցության ժամանակ: Նախագիծը կմեկնարկի Արաբկիրից. կկառուցվեն ստորգետնյա ավտոտնակներ, որոնց վերին հատվածում կլինեն խաղահրապարակներ:
Կարդալ ավելին »Նորագյուղը կդառնա երկնաքերներով թաղամաս․ բնակիչների սեփականության իրավունքի խնդիրները կլուծվեն
Երևանի պատմական թաղամասերից մեկում՝ Նորագյուղում, համայնքը կառուցապատման խոշոր նախագիծ է դիտարկում: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախագծի նպատակն է բեռնաթափել կենտրոնն ու ստեղծել երկնաքերերով ու արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս: Այն ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Մինչ ներդրումային ծրագրի մեկնարկը, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ