Ավտոտնակներով ծանրաբեռնված երևանյան բակերը բարեկարգելու համար համայնքը նախանշում է մասնավորի հետ գործակցությամբ սկսել ծրագիր:
Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական խորհրդակցության ժամանակ:
Նախագիծը կմեկնարկի Արաբկիրից. կկառուցվեն ստորգետնյա ավտոտնակներ, որոնց վերին հատվածում կլինեն խաղահրապարակներ: