Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է արդիականանա: Այդ մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում, որը վերաբերում էր առաջիկա 3 տարում գյուղատնտեսության ոլորտի անելիքներին: «Տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր ցուցանիշներն առնվազն տպավորիչ չեն: Մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում: Մենք այդ թեմայի մասին շատ ենք մտածել, քննարկել: Մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնեսությունը, իսկ ժամանակակից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կառավարությունը մտադիր է հիմնել սպայական համալսարան և ավագ դպրոց
Հայաստանի կառավարության ծրագրերում է երկրում ունենալ սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Վարչապետը նախ կարևորեց, որ և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ անպայման ռազմական կրթությունը ևս ներառվի: «Մեր ծրագրերում է նաև սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը: Մենք արդեն համոզված ենք, որ այն պետք է տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ...
Կարդալ ավելին »Հայաստանն Ադրբեջանից չի ստացել Երասխի գործարանի վերաբերյալ որևէ պաշտոնական նամակ
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն Ադրբեջանից չի ստացել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով որևէ պաշտոնական գրություն կամ նամակ: Այդ մասին հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին նամակ է ուղղել, որով Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել գործարանի կառուցումը: «Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Վարկանշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս: Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում նորից փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են` Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան:
Կարդալ ավելին »Ատեստավորում անցած ԶՈՒ ծառայողների աշխատավարձն օգոստոստի 1-ից կկրկնապատկվի
Հայաստանում կամավոր ատեստավորման է մասնակցել արդեն Զինված ուժերի շուրջ 1000 զինծառայող, շեմը հաղթահարածների աշխատավարձը բարձրացել է, որոշների դեպքում՝ կրկնապատվել և դեռ ավելին: Ատեստավորման արդյունքը կառավարության նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ատեստավորման գործընթացը հունիսի սկզբից մեկնարկել է Զինված ուժերում: «Արդեն ունենք կամավոր ատեստավորման մասնակցած շուրջ 1000 զինծառայող: Հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ն արդեն հանձնել են համապատասխան քննությունները: Ունենք և ատեստավորվածներ, ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, ...
Կարդալ ավելին »Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տնտեսական գործակցության հարցեր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը: Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ նրանք անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Ռուսաստանի կառավարության նախագահի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ երկրու երկրի վարչապետները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետով ապրանքափոխադրումների ավելացման հարցը: ...
Կարդալ ավելին »Blue օգտատերերին գովազդ ցուցադրելու համար Twitter-ը կվճարի
Twitter-ը սկսել է օգտատերերին տրամադրել իրենց թվիթերի միջև ցուցադրվող գովազդից ստացված եկամուտը, հաղորդում է TechCrunch-ը: Դրամայնացման ծրագրին կարող են միանալ Twitter Blue-ի բաժանորդները, ովքեր վերջին 3 ամիսների ընթացքում թվիթերի առնվազն 5 մլն դիտումներ են ունեցել: Առաջին փուլում սոցցանցը 5 մլն դոլար կբաշխի հեղինակների միջև։ Սեքսուալ բովանդակության, ֆինանսական բուրգերի կամ արագ հարստանալու սխեմաների մասին գրառումների, բռնության, հանցավոր վարքի, մոլախաղերի, թմրանյութերի և ...
Կարդալ ավելին »2023թ. հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 42.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 492.7 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 42.8%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունը նվազել է 7.3%-ով և կազմել 42,441.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 2.5 անգամ և կազմել 684,798.6 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 7.7%-ով և կազմել 12,463.6 տոննա։ Կրի արտադրությունն ...
Կարդալ ավելին »Հայաստանի ՀԿ-ներն արձագանքել են ադրբեջանցի «բնապահպաններին»
Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել բաց հայտարարությամբ՝ ի պատասխան ադրբեջանցի «բնապահպանների» այն հայտարարության, որ Հայաստանը խախտում է Էսպոո (Espoo) կոնվենցիայի դրույթները: «Հայաստանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում: Արցախի 120.000 բնակչության ...
Կարդալ ավելին »