Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ վարձու աշխատողների թվաքանակն այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում աճել է շուրջ 45 հազարով՝ հասնելով 718 հազարի․ աճը կազմում է 6.7 տոկոս։ Նկատելի աճել է նաև վարձատրության չափը։ Առաջին կիսամյակում եկամուտների գրեթե 17 տոկոս աճ է գրանցվել։ Միջին աշխատավարձը հասել է շուրջ 278 հազար դրամի։ ՊԵԿ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից. Արցախի ԱԺ ուղերձը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձով է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ․ նոյեմբերի 9-ի ...
Կարդալ ավելին »Փրկարարները Սևանա լճից մեքենա են դուրս բերել
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարներն արգելափակումից դուրս ...
Կարդալ ավելին »15 հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին
Առաջին մեքենաները հայտնվեցին աշխարհում, երբ 1769 թվականին հայտնագործվեց գոլորշու շարժիչը: Armhanq-ը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին։ 1․ 1807-ին Ֆրանսուա Իսահակ դե Ռիվան մշակեց առաջին ավտոմեքենան, որն աշխատում էր ներքին այրման շարժիչով՝ գազով: 2․ 1885 թվականին Կառլ Բենցն արտոնագրեց իր գյուտը՝ առաջին մեքենան բենզինայի՛ն շարժիչով: Այն ուներ երեք անիվ, T-bar և 1.7 լիտրանոց շարժիչ: Երեք տարի անց նրա կինը ...
Կարդալ ավելին »Մայրական սերն ինձ համար տիեզերական, աստվածային սիրո երկրային ամենակայացած տեսակն է մեր աշխարհում. Վարդան Պետրոսյան
Վարդան Պետրոսյանին, ում բեմական պատմությունը տասնամյակների հետագիծ ունի, միշտ հաջողվում է սրամիտ կատակներով հարուստ ներկայացումների միջոցով հասարակության լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել կարևորագույն խնդիրների վրա, որոնք երբեմն օրհասական են: Արտիստն իր յուրահատուկ բեմադրություններով անդրադառնում է երկրի պատմական անցյալին, ներկային ու ապագային՝ ընդգծելով մեր առավելություններն ու թերությունները և հավատացնելով, որ հայ ժողովուրդն ամուր է, տոկուն ու դեռ կարող է հզորների ծնել: «Արմենպրես»–ի ...
Կարդալ ավելին »«Սյունիք»-«Տրակտոր Սոչի»․ 5։0
«Սյունիք» ֆուտբոլային թիմը Սոչիում 5։0 հաշվով հաղթել է տեղի «Տրակտոր Սոչիին»։ Այդ մասին հայտնում է FC Syunik-ի ֆեյսբուքյան էջը։ ««Սյունիք»-«Տրակտոր Սոչի»` 5։0 Գոլերը խփեցին` Ալեն Կարապետյան, Պետրոս Աֆաջանյան, Պատվական Ավետիսյան, Սամվել Սարգսյան, Դավիթ Վարդանյան։ Դարպասապահ Արման Սիմոնյանը հետ մղեց մրցակցի 11 մետրանոց հարվածը խաղի վերջին րոպեին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »«Արարատ-Արմենիան» դժվարին պայքարում դուրս եկավ ԿԼ երկրորդ փուլ
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվեց ալբանական «Էգնատիա»-ին: «Էգնատիա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հենց մեկնարկին`4-րդ րոպեին, բացել հաշիվը: «Արարատ-Արմենիա»-ից Էզան 17-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը: Սակայն առաջին կեսում «Էգնատիա»-ին կրկին առաջ անցավ հաշվի մեջ: «Արարատ-Արմենիա»-ն 2-րդ գնդակը խփեց 58-րդ րոպեին: Հայկական ակումբի կազմում աչքի ընկավ Կաստանեյրան: Ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 և խաղը տեղափոխվեց ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 21-07-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.10%-ով և կազմել 76.24 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.88%-ով և կազմել 80.24 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 21-07-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.78%-ով և կազմել 1972.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 25.00 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.85%-ով և կազմել 966.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 21-07-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.48%-ով և կազմել 2201.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.67%-ով և կազմել 8485.50 դոլար, կապարի գինն աճել է 1.03%-ով և կազմել 2107.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.78%-ով և կազմել 21280.00 դոլար, անագի գինն աճել է 2.14%-ով և կազմել 28715.00 ...
Կարդալ ավելին »