Meta-ն արհեստական ​​բանականության վրա հիմնված չաթ-բոտեր կգործարկի

Ամերիկյան Meta կորպորացիան իր սոցիալական ցանցերի հարթակներում արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված չաթ-բոտեր կգործարկի, որոնք օգտատերերի հետ շփվելիս կկարողանան նմանակել տարբեր պատմական դեմքերի և այլ կերպարների։ Այդ մասին հայտնում է Financial Times թերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ նոր ծրագրային արտադրանքը կարող է գործարկվել սեպտեմբերին: Չաթ-բոտերը կօգնեն ընկերության սոցիալական ցանցերի օգտատերերին ինչպես ինֆորմացիայի որոնման, այնպես էլ զվարճանքի ու ժամանցի հարցում:

Կորպորացիայի վերջին քայլերը AI տեխնոլոգիաների վրա հիմնված ծրագրային ապահովման մշակման ոլորտում կապված են այն բանի հետ, որ ընկերությունն ավելի ու ավելի է զգում մրցակցությունը և ձգտում է ավելի ու ավելի շատ նոր օգտվողներ ներգրավել։ Վերջերս սոցիալական մեդիայի խոշոր ընկերությունները, ինչպիսիք են TikTok-ը, ներդնում են արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված նոր հնարավորություններ, որոնք ժողովրդականություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ ԱՄՆ OpenAI ընկերությունը գործարկեց ChatGPT բոտը անցյալ տարվա նոյեմբերին:

ajax-loader