Ալյուրի պարկեր, ձեթ, շաքարավազ, աղ, սուրճ, քաղցրավենիք, նպարեղեն, հիգիենայի պարագաներ, առաջին բուժօգնության դեղորայք. «Բացում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները Արցախ ուղարկելու համար արդեն մի քանի օր է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հումանիտար օգնություն են հավաքում։ Նախաձեռնության կազմակերպիչները Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ուղղված նամակ են կազմել ու փոխանցել գրասենյակ։ Նամակում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով ՄԱԿ կանոնադրության նպատակները, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի և 26-ի ցերեկը առանձին շրջաններում, 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ...
Կարդալ ավելին »Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ հուլիսի 24-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում ...
Կարդալ ավելին »Դոլարը թանկացել է, ռուբլին շարունակում է արժեզրկվել
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ: Ըստ այդմ՝ հուլիսի 18-ի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 386.29 դրամ՝ աճելով 0.15 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.77 դրամ (աճել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտինը՝ 506.77 դրամ (աճել է 1.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու համար սահմանվել է 4.26 դրամ (նվազել է 0.01 դրամով)։
Կարդալ ավելին »Շահագործման հանձնվեց բարեկարգված Հայաստան- Վրաստան սահմանային ճանապարհի Մ-6 Վանաձոր-Բագրատաշեն հատվածը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր ճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածն իրականացվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր ճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածն իրականացվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծեց, որ այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նախ միջպետական ճանապարհ է և հանգուցային կարևոր դեր ունի դեպի Բագրատաշենի ուղղությամբ ուղևորների և բեռնափոխադրման գործում: «Բագրատաշենի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ (video)
Սփյուռքի ասիմետրիկ ուժն ընդդեմ Արցախի պաշարման
Շատ է խոսվում այն մասին, որ սփյուռքը պասիվ է Արցախի պաշարման խնդիրը միջազգային ասպարեզում բարձրաձայնելու հարցում: Ընդ որում, այստեղ չափման միավոր դիտարկվում են հանրահավաքները, բողոքի ակցիաները, և անգամ շրջանառվում են մտքեր, թե հարկ է ժամանակավորապես շրջափակել արտերկրում Ադրբեջանի դեսպանատները: Ի՞նչ կտա այդ հանգամանքը, լարվածությունից բացի, թերևս՝ ոչինչ: Իսկ, օրինակ, եթե շրջափակվեն միջազգային կառույցների գրասենյակները, որոնք պարտավոր են իրենց բնույթից ելնելով ...
Կարդալ ավելին »Կապույտ թռչնին փոխարինում է X-ը․ Իլոն Մասկը փոխել է Twitter-ի լոգոտիպն ու դոմեյնը
Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ հարթակի տարբերանշանը կապույտ թռչնից փոխվում է X-ի։ Մասկը նախօրեին հրապարակել էր Twitter-ի նոր դիզայնը։ Բացի այդ, գործարարն ակնարկել է Twitter-ի անվան հնարավոր փոփոխման մասին։ «Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- գրել է նա։ Բացի այդ ՝փոխվել է նաև սոցցանցի դոմենը՝ x.com-ի։ «X.com-ն այժմ մատնանշում է twitter.com-ը: Այսօր ավելի ...
Կարդալ ավելին »Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից Հայաստանի բոլոր մասնակիցները վերադարձել են մեդալներով
Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացած ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադային, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Հայաստանի թիմը ներկայացել է չորս մասնակցով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը «Մասնակիցներից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի ...
Կարդալ ավելին »Օրենքն ուժի մեջ մտավ․ մանկապարտեզների վերաբերյալ օրենքում մի շարք փոփոխություններ են կատարվել
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում։ Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքը՝ լրացված տարբերակով, ուժի մեջ է մտել հուլիսի 21-ին։ Փոփոխության համաձայն, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմնաված են օգտագործվող հիմնական հասկացությունները, մի շարք խմբագրումներ են կատարվել, որոնց համաձայն․ 8-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր` նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, ...
Կարդալ ավելին »