Author Archives: admin

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները կայցելեն Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված

այաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին, կայցելեն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված: Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Արդեն 1 օրից ավելի հումանիտար բեռները գտնվում են Կոռնիձորի հատվածում: Եվ որևէ տեղաշարժ չկա»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդ առումով արդեն իսկ կա ...

Կարդալ ավելին »

Արցախում օրենք են ընդունել ռազմական դրության պայմաններում գույքի օգտագործման վերաբերյալ

Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրինագծերով: Ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանն ընդգծեց ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ««Ռազմական դրության իրավական ...

Կարդալ ավելին »

Հունաստանում նոր անտառային հրդեհներ են բռնկվել

Հունաստանի կենտրոնական Վոլոս և Լամիա քաղաքներում անտառային հրդեհների նոր բռնկումների պատճառով բնակչությանը հորդորել են տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրում տապի ալիքը չի մեղմանում։ Վոլոս քաղաքի մերձակայքում 2 մարդ է մահացել անտառային հրդեհների պատճառով։ Իշխանությունները կարծում են, որ հրդեհները հրկիզման հետևանք են, քանի որ տարածվել են միաժամանակ 4 վայրերում։ Միևնույն ժամանակ հրդեհները շարունակվում են Հռոդոս, Կորֆու և ...

Կարդալ ավելին »

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպմանը մասնակցել են Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Լաչինի միջանցքից բացի ԼՂ բեռներ տեղափոխելու հարց քննարկելու իրավասություն չունի․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև վերջին եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխում ապահովելու շուրջ։ Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի ...

Կարդալ ավելին »

Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: «Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ եթե ...

Կարդալ ավելին »

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 ...

Կարդալ ավելին »

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի նվազում, դատական գործերի ավելացում. ԽԱՊԿ զեկույց

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի արձանագրվել։ Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում, որը ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները։ Հրավիրած ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս առումով ընթացիկ տարում դրական միտում է նկատվում: «Այս առումով ցուցանիշները գոհացուցիչ են, բայց պետք ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հուլիսի 27-ին 11 բուժառու ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, իսկ  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ՝ 8-10 աստիճանով: Մարզերում հուլիսի 27-ի և 28-ի ցերեկը, հուլիսի 29-ի գիշերը, ...

Կարդալ ավելին »
ajax-loader