Author Archives: admin

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի Երևանում

Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այդ մասին հայտնել է ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: «80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Կարդալ ավելին »

Շոգը կսաստկանա․ ջերմաստիճանը կբարձրանա 2-6 աստիճանով

Երևանում օգոստոսի 3-ին, 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին կդիտվի  քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-ի ցերեկը կբարձրանա 2-6  աստիճանով, 4-ին՝ կնվազի 4-6 աստիճանով։ Մարզերում օգոստոսի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ի՝ մեկ ամսում իրականացված համալիր միջոցառումների արդյունքը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 21,500,000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։ 15 դեպքով ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: ԱրցախիՀանրապետությանքաղաքացի, 1962թ. ծնվածՌաշիդԲեգլարյանը, վերջինօրերինգտնվելովՇուշիիշրջանիՀինՇենհամայնքում, օգոստոսի 1-ինոգելիցխմիչքիազդեցությանտակդուրսէեկելգյուղից, մոլորվելևհայտնվելԱդրբեջանիկողմիցվերահսկվողտարածքումուձերբակալվելԱդրբեջանիկողմից:

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության  Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, օրերս Մաքսակետ  ժամանած բեռնատարը, որը վարել է  ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ: Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության  արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 ...

Կարդալ ավելին »

Սյունիքում կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը

 Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-ին կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։ Հրավիրած ասուլիսին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ փառատոնը ներկայանալու է բավական հագեցած ծրագրով։ «Մեզ հաջողվում է այն դարձնել ավանդական և շատերի համար սպասված փառատոն։ Այն տարածաշրջանային ինքնատիպ զբոսաշրջային արդյունք է։ Այն կարևոր գործոն է հետկորոնավիրուսային շրջանում վերաձևավորվող զբոսաշրջային համաշխարհային շուկայում հոսքը դեպի մեզ ուղղորդելու առումով։ Այս ...

Կարդալ ավելին »

Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացով․ Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան Արարատի և Տավուշի մարզերի յոթ անկլավներ Ադրբեջանին վերադարձնելու՝ Բաքվի պահանջի մասին։ «Մենք ծանոթ ենք Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանի նկատմամբ նման հավակնություններ ունի նաև հայկական կողմը։ Տարածքային վեճերը պետք ...

Կարդալ ավելին »

«Սյունիքը» հաղթել է Վրաստանի թիմին

Քոբուլեթիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Սյունիք-09»-ը 5։3 հաշվով հաղթել է Փոթիի «Կոլխեթի-1913-09» թիմին։ Այդ մասին հաjտնում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Գոլերը՝ Սուրեն Հարությունյան Միքայել Մանուչարյան Արեն Դավթյան»։

Կարդալ ավելին »

«Չաարատ Կապան»-ն աշխատանքի է հրավիրում մասնագետների

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Հարստացուցիչ Ֆաբրիկայի ջարդողի։ Այդ մասին հայտարարությունը տեղադրված է ընկերության ֆեյսբուքյան էջում։ «Պարտադիր պահանջներն են՝ Հանքաքարի տեխնոլոգիական բնութագրի իմացություն: Շահագործվող սարքավորումների տեխսպասարկման և անսարքությունների հայտնաբերման ու դրանց վերացման հմտություն: Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 4-ը ուղարկել ռեզյումե chaarat.am էլեկտրոնային կայք էջին կամ HR@chaarat.am էլ.փոստի հասցեին»,- նշված է գրառման մեջ:

Կարդալ ավելին »

Քննարկել ենք լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների կրթական ծրագրերը․ Պոլիտեխնիկի ռեկտորը հյուրընկալել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը բուհում հանդիպել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է․ «Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությանն ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Պատվիրակության կազմում էին տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և ...

Կարդալ ավելին »
ajax-loader