Author Archives: admin

LME. գունավոր մետաղների գներ. 25-08-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 2163.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 8394.00 դոլար, կապարի գինն աճել է 0.51%-ով և կազմել 2189.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 20600.00 դոլար, անագի գինն աճել է 0.19%-ով և կազմել 25875.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 25-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.40%-ով և կազմել 1941.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 24.09 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.13%-ով և կազմել 939.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 25-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 34099.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4436.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.87%-ով և կազմել 13463.97 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 25-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 15621.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 7214.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 7333.63 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.73%-ով և կազմել 1043.51 կետ:

Կարդալ ավելին »

Դեպի Ռուսաստան և Չինաստան․ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,9 մլրդ դոլար.

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 ...

Կարդալ ավելին »

Արցախի հարցով Ֆրանսիան ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ կներկայացնի. Le Figaro

Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձևի նախագիծ ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով սովամահության եզրին կանգնած Արցախի 120 000 բնակիչներին օգնություն տրամադրելու մասին։ Այդ մասին հայտնում է Le Figaro-ն։ Հոդվածում հայտնում են, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հումանիտար բեռներ կուղարկեն Հայաստան։

Կարդալ ավելին »

Քաղաքացին Ford Transit-ով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել է

Օգոստոսի 24-ին` ժամը 21։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ford Transit մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից:

Կարդալ ավելին »

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Բացի կատարված աշխատանքների մասին զեկույցից, կարևոր է մեր ղեկավարներին ներկայացնել մեր համագործակցությունը լրացնելու կոնկրետ նախաձեռնություններ։ Առաջարկվում է դրանք ամրագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ...

Կարդալ ավելին »

Առաջին երկիրը, որի հրթիռը փափուկ վայրէջք կատարեց Լուսնի մոտ․ ՀՀ նախագահը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին՝ Լուսնի հարավային բևեռում «Չանդրայան-3» տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի առթի։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը, նամակում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ, որ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որի լուսնագնացը վերահսկվող փափուկ վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մոտ, չնայած հնդիկ մասնագետներն արդեն երրորդ անգամ են հաջողությամբ տիեզերանավ դուրս բերում ...

Կարդալ ավելին »

Վերաքննիչ դատարանը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքի

Վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ մասնակի բեկանել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված ...

Կարդալ ավելին »
ajax-loader