Author Archives: admin

Զինծառայողը կրակել է ծառայակցի ուղղությամբ, այնուհետև ինքնասպան եղել․ ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մարտական դիրքում Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ։ Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջոցով Արցախից ՀՀ է տեղափոխվել 6 բուժառու

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 28-ին 6 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի անցակետում. Տիգրան Պետրոսյան

Ադրբեջանական կողմը  Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողներից մեկին, մեկ այլ ուսանողի հարցաքննում են։ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ «Մոտ մեկ ժամ առաջ անցակետից 22-ամյա ուսանողի են ադրբեջանցիները ռուսներից տարել։ Եվ այս պահին մեկին տարել են, մյուսին հարցաքննում են»,- ...

Կարդալ ավելին »

Տաք սեպտեմբեր. ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։ Հրավիրված ասուլիսում այդ մասին ասաց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն՝ ընդգծելով, որ  տեղումների քանակը նորմայի սահմաններում կլինի, այսինքն՝ գրեթե նույն քանակությամբ, ինչ օգոստոսի ամսին։ «Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ...

Կարդալ ավելին »

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 408-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 16-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 16-ով և հասել է 408-ի: Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 257 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։ Վարակվածներից 287-ը երեխաներ են, 121-ը` մեծահասակներ։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող ուսանողի

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով: «Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը

Ադրբեջանը 3 օր շարունակ բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Այդ մասին տեղեկանում է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տարածած հաղորդագրությունից: «Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Կատարվել է ավելի քան 60 կրակոց»,- ...

Կարդալ ավելին »

Հալեպի միջազգային օդանավակայանը «իսրայելական ագրեսիայի» պատճառով դադարեցրել է աշխատանքը․ SANA

Սիրիայի զինվորականները հայտարարել են, որ Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, և դրանում մեղադրել են իսրայելական կողմին։ Այդ մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին։ «Երկուշաբթի առավոտյան մոտ ժամը 4։30-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիայի գործողություն է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթակիայի արևմուտքից, թիրախավորելով Հալեպի օդանավակայանը», – նշել է գործակալության զրուցակիցը։ Ըստ աղբյուրի՝ հարվածի հետևանքով վնասվել է ...

Կարդալ ավելին »

Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժը հնարավոր կլինի հետևել օնլայն հարթակներում

Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն առաջիկայում կերևա օնլայն քարտեզների վրա, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա  օնլայն հարթակներում տեսնել ավտոբուսների տեղաշարժը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց, որ օնլայն քարտեզների վրա Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, այս պահին իրականացվում են սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները։   Նշվեց, որ յուրաքանչյուր երթուղու կահավորումից հետո դրա մասին կհայտարարվի։ Նշված աշխատանքների ...

Կարդալ ավելին »

Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարում

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքս Թոխյանը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և ...

Կարդալ ավելին »
ajax-loader