54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32 400 000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում։ Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ։ «ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 31/08/23
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 31-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.69%-ով և կազմել 10,513,929.23 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.64%-ով և կազմել 27,239.57 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.94%-ով և կազմել 1,703.08 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.062505642 (-0.31%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.96%-ով և կազմել 214.65 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007877978 ...
Կարդալ ավելին »Լիազորված տնտեսական օպերատորը կդառնա ինքն իր մաքսային տեսուչը. Բադասյան
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով ւես մեկ նախադրյալ է ստեղծվում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով` լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից. «Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին ...
Կարդալ ավելին »ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
Կարդալ ավելին »Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտ կկառուցվի գոլֆի ակումբ, ակադեմիա և հանգստյան գոտի
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրին և համաձայնություն տվեց «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բերքլի Քեփիթլ»-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրին «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։ Սույն ծրագրի շրջանակներում «Բերքլի Քեփիթլ» ...
Կարդալ ավելին »Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա։ Արայիկ Հարությունյանն այդ մասին օգոստոսի 31-ին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանու ընտրության համար կտրամադրվի 275 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում որոշեց 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացնել 275 մլն դրամ։ «Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ–ն չունի ֆինանսական մնացորդային միջոցներ և անհրաժեշտ է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,– ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրի համար
Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ընդհանուր առմամբ, 25 համայնքներում է գումար հատկացվելու 48 սուբվենցիոն ծրագրերի համար»,-ասաց Սանոսյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 312 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 69,6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 19,6 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 309,4 միլիոն դրամ, ...
Կարդալ ավելին »Պետք է առաջ մղենք ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը։ Այդ մասին նա հայտարարեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները։ «Այդ որոշումներով Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Հարավային Կորեան տնտեսական և գիտական գործակցության համաձայնագիր կստորագրեն
Հայաստանի և Հարավային Կորեայի կառավարությունները նախատեսում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և ...
Կարդալ ավելին »