Author Archives: admin

Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը

Սեպտեմբերի 5-ին մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը: Ինչպես տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ԳԹԿ անձնական համարները դիմորդները պետք է ստանան այն բուհերից, որտեղ դիմում են:

Կարդալ ավելին »

Պետական և մասնավոր հատվածում օրենքով կստեղծվի հեռավար աշխատանքի հնարավորություն

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նոր նախագծի, որով Հայաստանում կարգավորվում է հեռավար աշխատանքը՝ պետական թե մասնավոր հատվածում հեռավար աշխատանքի հնարավորություն կստեղծվի: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Այս պահին օրենքում կա կարգավորում հեռավար աշխատանքի համար, սակայն դա վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակների ժամանակահատվածին: Փոխնախարարը ...

Կարդալ ավելին »

6 ամիս` Միջազգային տիեզերակայանում. SpaceX-ի Crew-6-ի տիեզերագնացները վերադարձան են Երկիր

NASA-ի SpaceX’s Crew-6 առաքելության չորս տիեզերագնացները հաջողությամբ վերադարձել են Երկիր՝ ավարտելով իրենց առաջին երկարատև տիեզերական թռիչքը Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), տեղեկացնում է Space.com-ը: Սթիվեն Բոուենը և Ուորեն Հոբուրգը (NASA), Սուլթան Ալ Նեյադինը (ԱՄԷ) և Անդրեյ Ֆեդյաևը (Ռուսաստան) Endeavour սարքով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի Ջեքսոնվիլի ափերի մոտ այսօր ժամը (GMT) 04։17-ին (Երևանի ժամանակով 08։17)։  Չորսից տիեզերագնացներից միայն Սթիվեն Բոուենն էր նախկինում ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսում կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորել է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 05-09-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 15824.85 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 7279.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7452.76 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 1063.41 կետ:

Կարդալ ավելին »

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայում, Ալեքսանդր Արզումանյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահի հրամանագրերով Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան։ Նախագահի այլ հրամանագրերով Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել. 05-09-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 34837.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4515.77 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 14031.81 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 05-09-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 2197.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 8426.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.47%-ով և կազմել 2215.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.36%-ով և կազմել 20775.00 դոլար, անագի գինն աճել է 0.39%-ով և կազմել 25900.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 05-09-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.22%-ով և կազմել 1962.80 դոլար, արծաթի գինը նվազել է 1.34%-ով և կազմել 24.23 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.02%-ով և կազմել 955.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 05-09-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.43%-ով և կազմել 85.92 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.44%-ով և կազմել 88.94 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...

Կարդալ ավելին »
ajax-loader