Կառավարությունն այսօր հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը եւ նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ կատարման պլանը: Ըստ հիմնավորման, իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչեւ 2026 թվական: Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման եւ վերազինման աշխատանքներ (շուրջ $189 մլն ՌԴ-ից ստացված վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 98-րդ համերգաշրջանը
Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը: Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ նվիրված մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ողջ փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015թ.) Դմիտրի Մասլեևը՝ ...
Կարդալ ավելին »Էջմիածնի 37-ամյա բնակչին 4 դրվագով մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։ Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա ...
Կարդալ ավելին »ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել ՀՖՖ-ի և Ալեքսանդր Պետրակովի, ինչպես նաև Խորվաթիայի ֆեդերացիա դեմ
ՈՒԵՖԱ-ն սեպտեմբերի 11-ին Երևանում կայացած Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման հետ կապված գործեր է հարուցել Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաների, ինչպես նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի կայքից։ Գրում է Factor.am-ը։ Նշվում է, որ ՀՖՖ-ն մեղադրվում է հասարակական անցումների արգելափակման, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, պիրոտեխնիկայի և հանդիպման ուշ մեկնարկի համար։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ևս մեղադրվում է ...
Կարդալ ավելին »11-ամյա Էրիկն անհետ կորել է. նրան որոնում է ոստիկանությունը
Որպես անհետ կորած որոնվում է 11 տարեկան Էրիկը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության մայոր Մարթա Մելիքսեթյանը՝ նշլով, որ նրան տեսնելու կամ ցանկացած այլ տեղեկությունների դեպքում հարկավոր է շտապ զանգահարել 094788980 հեռախոսահամարով: «Հատկապես հրավիրում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ուշադրությունը: Էրիկը չունի առողջական խնդիրներ, առողջ ու խելացի երեխա է»,-գրել է ոստիկանության ...
Կարդալ ավելին »ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Կարդալ ավելին »Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 17-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ․ տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հանդիպումը կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում։
Կարդալ ավելին »100-ից բարձր տարիքի ճապոնացիների թիվը գերազանցել է 92 000-ը
00-ից բարձր տարիքի ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել է 92 000-ը: Այս տվյալները հայտնել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 18-ին կայանալիք Ավագների մեծարման օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС-ի հրապարակումից: Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրում ապրում է 100-ից բարձր տարիքի 92 139 քաղաքացի։ Երկարակյացների թիվն ավելանում է ավելի քան 50 տարի անընդմեջ՝ ամեն տարի սահմանելով նոր ...
Կարդալ ավելին »Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
Կոնվերս Բանկը ներկայացնում է աշնանային ամենապահանջված ուղղություններն ու տեսարժան վայրերը, ուր այցելելով կարող եք վայելել ոչ միայն անմոռանալի պահեր, այլև Կոնվերս Բանկի վճարային քարտերով վճարելու և անհպում վճարումների համակարգերից օգտվելու ողջ հարմարավետությունը: Եվ այսպես. Travel Off Path պարբերականն օրերս հրապարակել է տեղեկատվություն Եվրոպայում աշնանային ծովափնյա հանգստի սիրահարների համար՝ թոփ 3 ցանկում ընդգրկելով Տեներիֆեն, Կիպրոսն ու Մալթան: Տեներիֆեն խոշորագույնն է Կանարյան կղզիներից: ...
Կարդալ ավելին »ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան
Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում(նախկինում «Թվիթեր») կատարած գրառմամբ: «Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ