11-ամյա Էրիկն անհետ կորել է. նրան որոնում է ոստիկանությունը

Որպես անհետ կորած որոնվում է 11 տարեկան Էրիկը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության մայոր Մարթա Մելիքսեթյանը՝ նշլով, որ նրան տեսնելու կամ ցանկացած այլ տեղեկությունների դեպքում հարկավոր է շտապ զանգահարել 094788980 հեռախոսահամարով:

«Հատկապես հրավիրում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ուշադրությունը:

Էրիկը չունի առողջական խնդիրներ, առողջ ու խելացի երեխա է»,-գրել է ոստիկանության սպան։

ajax-loader