Author Archives: admin

2059 քաղաքացի. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը կացկացվեն հավաքներ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:  Ըստ այդմ, հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար-գերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա-զորայինների վարժական հավաքներ`  2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ: Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 22 մլն դոլարով 5 հարկանի շենք կգնի Լոնդոնում՝ ՀՀ դեսպանության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։  Սեյնթ Ջեյմս հրապարակը, որտեղ գտնվում է շենքը, համարվում է Լոնդոնի ամենահեղինակավոր և ամենաթանկարժեք թաղամասերից մեկը, ունի պատմամշակութային գրանցում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը ...

Կարդալ ավելին »

Այն քաղաքացիները, որոնց մեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, փոխհատուցում կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց, որի համաձայն փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մասնավորապես, 88 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային ...

Կարդալ ավելին »

Ադրբեջաննը զորք է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստանի սահմանի երկայնքով․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է։ Փաշինյանն այդ մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։ «Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը ...

Կարդալ ավելին »

«Հայփոստն» անարդյունավետ հիմնարկ է, պետք է մտածել հետագա ճակատագիրը. վարչապետ

«Հայփոստ»-ը, որպես ժամանակակից հիմնարկ, ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում և երրորդ հանրապետությունում անընդհատ բոլոր կառավարությունների համար խնդիր է եղել։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոստովանենք, որ «Հայփոստ»-ը, որպես հիմնարկ, ժամանակակից ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում և երրորդ հանրապետությունում անընդհատ բոլոր կառավարությունների համար խնդիր է եղել։ Մեր սեղանին էլ այն  շարունակում է դրված լինել։ Դա առանձին թեմա ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը «Վայլդբերիզի» բեռնափոխադրումների ժամանակ անճշտություններ է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումների, իսկ արտահանման ժամանակ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։ Պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման հայտարարագրերում սխալ է ...

Կարդալ ավելին »

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների անունները

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների անունները, որտեղից բացակայում է Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական հանրահայտ պարբերականի պաշտոնական կայքը, 2022/23 մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն հետևյալ ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսի, «Ինտեր Մայամի»Անդրե Օնանա, «Մանչեսթեր Յունայթեդ»Յոշկո Գվարդիոլ, «Մանչեսթեր Սիթի»Կարիմ Բենզեմա, «Ալ Իթիհադ»Ջամալ Մուսիալա, «Բավարիա»Մոհամեդ Սալահ, «Լիվերպուլ»Ջուդ Բելինգեմ, «Ռեալ»Բուկայո Սակա, «Արսենալ»Ռանդալ Կոլո-Մուանի, ՊՍԺԿևին դե Բրույնե, «Մանչեսթեր Սիթի»Էրլինգ Հոլանդ, «Մանչեսթեր Սիթի»Բերնարդու Սիլվա, «Մանչեսթեր Սիթի»Խվիչա Կվարացխելիա, «Նապոլի»Էմիլիանո ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանն Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։ Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։ Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 07-09-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.51%-ով և կազմել 87.19 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.23%-ով և կազմել 90.30 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել են Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:35-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները  սեպտեմբերի 6-ին, ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

Կարդալ ավելին »
ajax-loader