Stockshots of the hemicycle of the EP in Strasbourg

Եվրախորհրդարանը պաշտպանել է 2024-ի պաշտպանական բյուջեն ավելացնելու գաղափարը

Եվրախորհրդարանը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ 2024 թվականին պաշտպանության համար ավելի շատ միջոցներ հատկացնելու մասին, հայտնում է Euractiv-ը։

«Խորհրդարանի ներկայացուցիչները բանակցություններում ցանկանում են հասնել Պաշտպանության եվրոպական հիմնադրամի 625 միլիոն եվրոյով ավելացմանը, ինչպես նաև ևս 45 միլիոն եվրոյի հատկացմանը ռազմական շարժունակության ծրագրերին»,- տեղեկացնում է պարբերականը, որը քաջատեղյակ է  ԵՄ 2024թ․ բյուջեի մասին համաձայնագրին։

Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է այն  համաձայնագրին, որը լրացնում է Եվրահանձնաժողովի կողմից ի սկզբանե ներկայացված բյուջեն։ Եթե ​​Խորհուրդը աջակցի խորհրդարանի և հանձնաժողովի առաջարկին, ապա 2024 թվականին Պաշտպանության եվրոպական հիմնադրամի բյուջեն կկազմի 1,263 միլիարդ եվրո, իսկ ռազմական շարժունակության ծրագրերը՝ 286 միլիոն եվրո։

Հունիսին ԵՀ-ն ընդգծել էր, որ Ուկրաինային աջակցելու և ուկրաինացի փախստականներին ընդունելու հետագա շարունակումը կգնահատվի ԵՄ 2021-2027 թվականների   բազմամյա բյուջեի վերանայման ժամանակ:

ajax-loader