Հայաստանի տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-ի կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում սեպտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
