Author Archives: admin

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից  իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա։ Այդ տեղեկությունը հաստատեցին «Արևիկ» բուժմիավորումից։ Նրանց վիճակի վերաբերյալ, սակայն, հիվանդանոցից որևէ մանրամասներ չհաղորդեցին, նշելով, որ դրա վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն կփոխանցեն։ Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը փորձում է առաջանալ ԼՂ պաշտպանության խորքը, Արցախի զորքերը համառ դիմադրում են․ ՊԲ

Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ «Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»,- հայտնում է ԱՀ ՊՆ-ն՝ տեղեկացնելով, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Կարդալ ավելին »

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները:

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա

 Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։ «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական ​​կապի մեջ է Ղարաբաղի ...

Կարդալ ավելին »

Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի հարձակման համար․ԼՂ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման։ «Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասվում է X (նախկին Twitter) սոցիալական հարթակում ԼՂ արտաքին գործերի ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների» անվան տակ հարձակում սկսելու մասին

Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին:

Կարդալ ավելին »

Բաքուն Մոսկվային տեղեկություն է տրամադրում գործողության իրականացման մասին. Զախարովա

Ռուսաստանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝  Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին»,-նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կարդալ ավելին »

ՊՆ-ն պաշտոնապես հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա լինելու մասին Ադրբեջանի կեղծ պնդումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: «ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- հաղորդագրության մեջ նշել է ՊՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում բազմիցս շահարկում է իր այդ կեղծ թեզը։

Կարդալ ավելին »

Արցախում բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում, համացանցում տեսանյութեր և լուսանկարներ չհրապարակել

Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում: Այդ մասին Արցախի բնակչությանն ուղղված հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:   «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել ...

Կարդալ ավելին »

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին հասցնում է հրթիռահրետանային հարվածներ

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

Կարդալ ավելին »
ajax-loader