Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից  իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա։ Այդ տեղեկությունը հաստատեցին «Արևիկ» բուժմիավորումից։

Նրանց վիճակի վերաբերյալ, սակայն, հիվանդանոցից որևէ մանրամասներ չհաղորդեցին, նշելով, որ դրա վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն կփոխանցեն։

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվելոր գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

ajax-loader