Author Archives: admin

Viber-ը լրացուցիչ պաշտպանական ֆունկցիաներ է առաջարկում

Հաղորդագրությունների փոխանակման և ձայնային գաղտնի և անվտանգ հաղորդակցության համաշխարհային առաջատար Rakuten Viber-ը մեծ առաջնահերթություն է տալիս հավելվածների անվտանգությանը։ Այդ պատճառով 2016-ից մեսենջերի հիմնական գործառույթները լռելյայն պաշտպանված են ծայրից ծայր կոդավորումով (սա ներառում է անձնական և խմբային չատերը, անձնական աուդիո և տեսազանգեր, մեդիա ֆայլերի փոխանակումը և օգտատերերի բոլոր սարքերի անվտանգությունը): Սա նշանակում է, որ Viber-ը հաղորդագրությունները չի պահում սերվերներում, ֆայլերը կոդավորվում ...

Կարդալ ավելին »

James Webb-ը «որսացել» է գերձայնային արագությամբ սլացող շիթերով աստղ

James Webb տիեզերական աստղադիտակը (JWST) ֆիքսել է աստղային նյութի ևս մեկ ապշեցուցիչ պատկեր, որում երևում է, թե ինչպես են աստղային նյութի շիթերը դուրս պրծնում շատ երիտասարդ աստղի բևեռներից և սլանում տիեզերքում գերձայնային արագությամբ: Աստղային նյութի այս շիթերը, որոնք միասին կոչվում են Herbig-Haro 211 (HH 211), գտնվում են Երկրից մոտ 1000 լուսատարի հեռավորության վրա՝ Պերսևսի համաստեղությունում: Այդ տարածաշրջանում նախաաստղը ակտիվորեն կլանում ...

Կարդալ ավելին »

Եվրախորհրդարանը պաշտպանել է 2024-ի պաշտպանական բյուջեն ավելացնելու գաղափարը

Եվրախորհրդարանը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ 2024 թվականին պաշտպանության համար ավելի շատ միջոցներ հատկացնելու մասին, հայտնում է Euractiv-ը։«Խորհրդարանի ներկայացուցիչները բանակցություններում ցանկանում են հասնել Պաշտպանության եվրոպական հիմնադրամի 625 միլիոն եվրոյով ավելացմանը, ինչպես նաև ևս 45 միլիոն եվրոյի հատկացմանը ռազմական շարժունակության ծրագրերին»,- տեղեկացնում է պարբերականը, որը քաջատեղյակ է  ԵՄ 2024թ․ բյուջեի մասին համաձայնագրին։Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է այն  համաձայնագրին, որը լրացնում է ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը 2-8 աստիճանով կնվազի, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-ի կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է տարել Արցախ Լաչինի միջանցքով և Աղդամով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 18-ին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։ ԿԽՄԿ հայտարարության մեջ նշվում է, որ սա հնարավոր է դարձել «որոշում կայացնողների միջև հումանիտար փոխհամաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերի շնորհիվ»։ «Մեզ մեծապես մխիթարում է այն, որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, առաջիկա օրերին, վերջապես, կստանան ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի ավագանու ընտրության հետ կապված 22 հաղորդման և ահազանգի

Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ն նախաձեռնել է Երևանի ավագանու ընտրության հետ կապված 8 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20․00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ...

Կարդալ ավելին »

Ըմբիշ Արման Անդրիասյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրիասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրիասյանը մրցեց հնդիկ Աբհիմանյուի հետ և գերազանցեց նրան 12:1 հաշվով: Անդրիասյանն առաջին մեդալն է նվաճում աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 18-ին կգոտեմարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: 

Կարդալ ավելին »

Քաղաքական ուժերի ծախսած գումարը Երևանի ավագանու ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: Ըստ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր, Բաքուն ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 17֊ ի ժամը 18։20֊ի սահմաններում Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ աղբյուրի՝ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »
ajax-loader