ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցել որևէ մրցութային գործընթացի: Ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար: Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտեք որ ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ինտերպոլի կողմից երեխայի առևանգման համար հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հաշվառումից հետո հոկտեմբերի 3-ին, ժամը 12-ին գծային բաժին է բերվել 25-ամյա մի օտարերկրացի:Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 2020 թ. հունվարի 20-ից Ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր առանց խնամակալի համաձայնության անչափահաս երեխայի առևանգման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:Ըստ աղբյուրի՝ օտարերկրացու հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և ...
Կարդալ ավելին »Արմավիրի ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու դեպք
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքը հոկտեմբերի 3-ին տեղեկություններ է ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի թմրանյութ պահում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունները ստուգելու նպատակով օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե: «Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա արմավիրցու տանը և տնամերձում զննություն կատարվեց: Հողամասի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված 6104 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ ավելի քան 21 հազար երեխաներից 6104-ն ընդգրկվել է ՀՀ-ի տարբեր կրթական հաստատություններում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց Ձորում՝ 108, Տավուշում՝ 158, ...
Կարդալ ավելին »Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, թմրանյութերի և այլ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ղ․ Ա․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած կնոջը՝ Յ․ Ա․-ին։ Արդյունքում՝ կնոջ ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմել է ...
Կարդալ ավելին »ՏԿԵ նախարարն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն ...
Կարդալ ավելին »Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները
2023թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից ստացվել է հաղորդում՝ կից փաստաթղթերով, այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու տրանսպորտային միջոցներ և կան տուժածներ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով ...
Կարդալ ավելին »Հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝ Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի: Ուժը կորցրած ճանաչել ...
Կարդալ ավելին »Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր սպառազինությունները
Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր պաշտպանական արտադրանքը՝ Եվրոպայում եւ ՆԱՏՕ-ում ծախսերի աճի եւ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, իսկ տարածաշրջանային համաձայնագրերը ԱՄՆ միջնորդությամբ հանգեցրել են գործարքների թվի ավելացման, գրել է Bloomberg-ը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մոտ 61 երկիր իսրայելական արտադրության սպառազինություններ եւ զինամթերքներ գնելու թույլտվություն է ստացել (2020թ. այդ երկրների թիվը 42 էր)։ 56 միավոր դրոնների ձեռքբերման թույլտվություն է ...
Կարդալ ավելին »Հայ-ռուսական համալսարանը հայտարարում է մրցույթ. կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար՝ Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն Զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների ամբիոն Հայոց լեզվի և գրականության ամբիոն Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոն Էլեկտրոնային տեխնիկայի նյութերի և կառուցվածքների տեխնոլոգիաների ամբիոն Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն Լրագրության ամբիոն Կինոյի և հեռուստատեսության ամբիոն Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն Համակարգային ծրագրավորման ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ