Author Archives: admin

Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ

Հակարիի կամուրջը ժամը 15:00-ի դրությամբ հատել է Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված  50 հազար 243 հայ: Այդ մասին հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան՝ հավելելով, որ պետությունը հոգացել է  5700 անձի կեցության խնդիրները: «Մյուս մեր հայրենակիցները հրաժարվել են առաջնային օգնությունից և մեկնել են իրենց կեցության վայրեր: Հաջորդիվ արդեն հաշվառման և կարիքների գնահատման գործընթացից հետո շարունակական ...

Կարդալ ավելին »

Փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին դպրոց ընդունելու հարցում․ ԿԳՄՍ նախարար

Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացի դիմել է դպրոց՝ երեխայի ուսումը կազմակերպելու հարցով։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Իհարկե հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք ...

Կարդալ ավելին »

Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է

մ, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյունից տուժածներից 86 անձ սեպտեմբերի 27-ի դրությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում. նրանցից ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:  «Բոլորը նույնականացված են: Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, ունենք նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են, սակայն բոլորը ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 27-09-23

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.88 դրամով և կազմել 388.59 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.70 դրամով և կազմել 410.04 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.03 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.64 դրամով և կազմել 471.71 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ

ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Լաչինի միջանցքի Հաքարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ Այդ մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնել է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 27-09-23

Ասիական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 32371.90 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 2379.53 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 3107.32 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 17611.87 կետ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հրապարակել է ԼՂ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով իր կորուստների թիվը

Ադրբեջանական կողմը հայտնել է Լեռնային Ղարաբաղում իր իսկ կողմից սանձազերծված ագրեսիայի ժամանակ իր ունեցած կորուստների մասին: «Սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական կողմից մահացել է 192 զինծառայող (180-ը եղել են Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ, իսկ 12-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ), ևս 511-ը` վիրավորվել»,- հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով այդ երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:

Կարդալ ավելին »

Գանձասարում այժմ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները. Մատենադարան

44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մատենադարանը՝ վստահեցնելով, որ բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։

Կարդալ ավելին »

Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության համար

Նյու Յորքում դատավորը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։ Ըստ դատավորի վճռի՝ Թրամփն ուռճացրել է իր ակտիվների արժեքը և կարողության չափը 10 տարի շարունակ, որպեսզի ավելի շահավետ պայմաններով վարկեր ստանա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Այս որոշումը սեպտեմբերի 26-ին կայացրել է Նյու Յորքի նահանգի դատավոր Արթուր Էնգորոնը՝ 2022 թ. սեպտեմբերին նահանգի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսի կողմից ...

Կարդալ ավելին »

Պետությանը պատճառվել է մոտ 1,8 մլրդ դրամի վնաս. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ...

Կարդալ ավելին »
ajax-loader