Կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ

ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Լաչինի միջանցքի Հաքարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ Այդ մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնել է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է իր ամուսնուն։

ajax-loader