Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 32042.25 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 2295.34 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.80%-ով և կազմել 3058.71 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 17732.52 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Փարիզյան հանրահայտ Օդեոն թատրոնն առաջին անգամ հանդես կգա երևանյան բեմում
Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից մեկը՝ փարիզյան Օդեոնը, առաջին անգամ ներկայացմամբ հանդես կգա Երևանում: Թատրոնը Հայաստանում կհյուրընկալվի Երևանյան թատերական միջազգային փառատոնի շրջանակում, որն առաջին անգամ է անցկացվում: Թատերասերները Օդեոն թատրոնի «Ուրախության օրեր» ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն ...
Կարդալ ավելին »Այս հանցագործությունն անպատիժ չի մնա․ Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո
Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այս հարձակմամբ (խմբ․՝ Իսրայելի) վարչակարգն արագացրեց իր սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին», – գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։ ...
Կարդալ ավելին »Պաղեստինը հայտնել է, որ Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 3300-ը
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը վերջին հակամարտության ընթացքում հասել է 3300-ի։ Այդ մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ ալ-Քայլան։ «Գազայի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով կա ավելի քան 3300 զոհ։ Գազայի հատվածում կա դեղորայքի խիստ պակաս․․․ Ջրանջատումները և կոյուղու համակարգի վիճակի վատթարացումը մեծացնում են վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը», – ասված է Առողջապահության նախարարության Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի հարձակման ...
Կարդալ ավելին »«Սյունիքի գավաթ 2023»․ Կապանում կանցկացվի լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար
Կապանում հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ Այն անցկացնում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ մրցաշարի ծրագիրը բավական հագեցած է, այն մեկնարկում է բուն խաղերից մի քանի օր առաջ։ Ծրագրի շրջանակում ...
Կարդալ ավելին »Խոսրովի անտառի պահպանությունն ավելի արդյունավետ կդառնա․ հուշագիր FPWC-ի հետ
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է համաձայնության հուշագիր, որի նպատակը բնության պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Հուշագիրը ստորագրել են ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Խոսրովի անտառ պետական արգելոցում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Հայաստանում ընթանում է Բնության պահպանության միջազգային ...
Կարդալ ավելին »«ՏաԹևերը»՝ World Travel Awards 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում
«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն հաղթել է այս անվանակարգը 2021 թ․-ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ: «ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր ...
Կարդալ ավելին »Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը պետությանն է վերադարձրել ապօրինի գույքերն ու եկամուտը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ ...
Կարդալ ավելին »Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ․ Արարատ Միրզոյան
Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ, և դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության ստանձնումը չորս տարով։ Այդ մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա ...
Կարդալ ավելին »Լիտվայի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ