Author Archives: admin

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, ...

Կարդալ ավելին »

Այսօրը աղջիկ երեխաների միջազգային օրն է

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աղջիկ երեխաների միջազգային օրն է: 2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այդ տարի եղավ երեխաների ամուսնությունը: Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել էր զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով: Չնայած այդ երևույթը նվազեցնելու ջանքերին` ըստ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» զեկույցի` ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 10-10-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.19%-ով և կազմել 86.19 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.10%-ով և կազմել 87.93 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 11-ին դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 385 դրամ նվազագույն և 390 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 397 դրամ նվազագույն և 400 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 400 դրամ նվազագույն և 411 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 421 դրամ նվազագույն և 430 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Կարդալ ավելին »

Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների 9-րդ տեղում է

Համաձայն World Population Review 2023 հարթակի վարկանշային աղուսյակի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում զբաղեցրել է 9-րդ տեղը աշխարհում։ Հայաստանն այս ցուցանիշով առաջ է անցել տարածաշրջանի բոլոր երկրներից։ Վրաստանը 10-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 33-րդ, Թուրքիան՝ 48-րդ, Ռուսաստանը՝ 50-րդ, Իրանը՝ 87-րդ։ Աշխարհում հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկիրը Քաթարն է, իսկ ամենաբարձրը՝ Վենեսուելան։

Կարդալ ավելին »

Արցախցի ուսուցիչներն արդեն աշխատում են մարզերում

Արցախից տեղահանված 52 600 անձի արդեն ստացել են իրենց 100 հազարական դրամները, սակայն գործընթացը շարունակվում է։ Այդ մասին  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքում՝ ...

Կարդալ ավելին »

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վերանվանվել է

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վերանվանվել է։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է ընկերության ֆեյսբուքյան էջում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Հարգելի գործընկերներ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՄՓՆԻ» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ մեր ընկերությունը վերանվանվել է «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի, որը գրանցում է ստացել սույն թվականի հոկտեմբերի 6-ին։ Հարգանքով՝ «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերություն»։

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ-ն 62,6 մլն դրամ է տրամադրել տեղահանված արցախցիների աջակցության նպատակով

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։ Նշված գումարի ...

Կարդալ ավելին »

Մինչը 2030-ը բանկերը կվերածվեն խոշոր էկոհամակարգերի կամ BaaS ծառայությունների

Մինչեւ 2030 թվականը ֆինանսական գործարքների մեծ մասը կմնա բանկերի ձեռքում, սակայն վերջիններս կվերածվեն խոշոր էկոհամակարգերի կամ BaaS ծառայությունների: Այս մասին ասվում է Frank RG ընկերության պատրաստած «Ֆինանսական ծառայություններ 2030» հետազոտության մեջ։ Frank RG-ի մասնագետների կանխատեսումների համաձայն՝ «բանկային ապրանքներն ու ծառայությունները կվերածվեն ապրանքի՝ հաճախորդն այլեւս չի տարբերելու, թե որ բանկի ծառայությունից է օգտվում»։ «Առաջարկների գերանձնականացման միտումը գերիշխող կդառնա։ Կզարգանան էլեկտրոնային դրամապանակներ, որոնք արդեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader