ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը և չինական կողմի տնօրեն Հան ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սպասված օրենսդրական փոփոխություն․ սահմանվել է հեռավար աշխատանքի կարգը
Հայաստանի ազգային ժողով ներկայացված նախագծով սահմանվել է, որ հեռավար աշխատանքը հնարավոր է, եթե կա փոխադարձ համաձայնություն, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս և արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ և լրացումներ: ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ռադարներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ․ Լըկորնյու
Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հայտնելով, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։ Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, ...
Կարդալ ավելին »Լրատվամիջոցները պետք է ավելի հաճախ դիմեն դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար. հրապարակվել է ԽԱՊԿ 3-րդ եռամսյակի զեկույցը
Հայաստանյան լրատվամիջոցների համար 2023 թվականի երրորդ եռամսյակը գերլարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ Հրավիրած ասուլիսին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով ԽԱՊԿ-ի երրորդ եռամսյակի զեկույցը, նշեց, որ նշված ժամանակահատվածում տեղի ունեցան նաև Երևանի ավագանու ընտրությունները, որոնք առանձնացան անզիջում նախընտրական պայքարով ու հետընտրական զարգացումներով, որոնք էլ իրենց ազդեցությունը թողեցի մեդիայի աշխատանքի վրա։ «Այս գործընթացներն, այդ ...
Կարդալ ավելին »Շահումով խաղերի յուրաքանչյուր մասնակից հաշիվը կլիցքավորեի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից․ նախագիծ
Երկրորդ ընթերցմամբ Հայաստանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ շահումով խաղերի մասնակցող յուրաքանչյուր անձ կարող է իր խաղային հաշիվը լիցքավորել միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: Այդ մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը։ «Առաջինից երկրորդ ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով: Այս մասին տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »Բժիշկների համար անհատական լիցենզիայի ստացման պահանջ կսահմանվի
Հայաստանում բուժաշխատողների համար սահմանվում է անհատական լիցենզիայի պահանջ, օրդինատուրայում սովորողները ևս լիցենզիա կստանան: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծեր փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ-ում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Կառավարությունը հանձն է առել մասնագիտական անհատական լիցենզիայի ներդրում, վերագործարկում: Դրան էլ ուղղված է օրենսդրական այս փաթեթը»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը հիշեցրեց, ...
Կարդալ ավելին »Առաջինը Մերձավոր Արևելքում․ Hyundai Motor-ը գործարան կկառուցի Սաուդյան Արաբիայում
Hyundai Motor-ը և Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամը համաձայնության են եկել թագավորությունում մեքենաներ արտադրելու համատեղ ձեռնարկության շուրջ: Այդ մասին հայտնում են հարավկորեական ընկերությունից: Ի դեպ, սա կլինի Hyundai-ի առաջին գործարանը Մերձավոր Արևելքում։ Ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 500 միլիոն դոլարը, հարավկորեական կողմին է պատկանում համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 30%-ը, իսկ հիմնադրամինը՝ 70%-ը։ Նշվում է, որ գործարանում ավտոմատացման մակարդակը բարձր է լինելու։ Օբյեկտի ...
Կարդալ ավելին »CNN-ը ռեպորտաժ է պատրաստել արցախցիների բռնի տեղահանման մասին
CNN-ը ռեպորտաժ է պատրաստել բռնագաղթած արցախցիների մասին։ 5 րոպե տևողությամբ տեսանյութում ներկայացվում են Արցախից Հայաստան գաղթի պատմությունը, բռնի տեղահանման պատճառները։ Հարցազրույցներում արցախցիները պատմում են իրենց տեսածի ու ապրածի մասին։ Ռեպորտաժում անդրադարձ կա նաև Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունին ու դրա հետևանքներին։ Ռեպորտաժի հեղինակն այցելել է նաև Հայաստանի կառավարության տրամադրած ժամանակավոր կեցավայրեր։
Կարդալ ավելին »Աշխարհահռչակ օպերային երգիչ Ռամոն Վարգասն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ