Author Archives: admin

Crypto բորսաներում 19,3%-ով նվազել է առևտրի ծավալը

CCData-ն պարզել է, որ Coinbase բորսայում սփոթային առևտրի ծավալը երրորդ եռամսյակում նվազել է 52%-ով: Այս առևտրային հարթակում թվային արժույթներով գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 76 մլրդ դոլար։ Բիթքոյնի բորսաների մեծ մասը անկում է գրանցել: Սեպտեմբերին հիմնական հարթակներում սփոթ առևտրի ծավալը նվազել է 19,3%-ով: Առևտրականների ակտիվությունը 2020թ. հոկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակի վրա է։ Ամենաշատ տուժած փոխանակումները եղել են KuCoin-ը ...

Կարդալ ավելին »

Mitsubishi Motors-ը մինչև 200 միլիոն եվրո կներդնի Renault-ի դուստր ընկերությունում

Ճապոնական Mitsubishi Motors ավտոարտադրողը մտադիր է մինչև 200 միլիոն եվրո ներդնել Ampere ընկերության զարգացման համար, որը ֆրանսիական Renault ավտոարտադրողի դուստր ձեռնարկությունն է: Այդ մասին ասվում է Mitsubishi Motors կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Ըստ Nikkei թերթի՝ ճապոնական ավտոարտադրողն ակնկալում է հետագայում գնել էլեկտրական մեքենաներ, որոնց մշակումն ու արտադրությունը կիրականացնի Ampere-ն՝ նպատակ ունենալով հետագայում վերավաճառել սեփական ապրանքանիշով Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի շուկաներում: Հիշեցնենք՝ ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ դաշինքում ընդգրկել Շվեդիային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անցած շաբաթ նամակ է հղել դաշինքի բոլոր երկրներին, որում ասվում է, որ Շվեդիան պետք է դաշինքի անդամ դառնա նոյեմբերի 28-29-ը կայանալիք դաշինքի արտգործնախարարների հանդիպումից ոչ ուշ։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի կառավարության անանուն ներկայացուցչին։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի մեկնաբանել գործակալության տեղեկատվությունը։

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը մեկ տարում նվազել է 14 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը՝ հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի մասին

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունը․ «Հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/։ Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում է ...

Կարդալ ավելին »

Խոշոր չափերի թմրամիջոց են շրջանառել և ապօրինի զենք պահել, կա 8 մեղադրյալ. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի զենք պահելուն վերաբերող՝ 8 մեղադրյալի մասով քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն ...

Կարդալ ավելին »

«Աշուն՝ քաղցր ու բաղձալի». սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան․ 3-7 մ/վրկ, 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։

Կարդալ ավելին »

Լավագույն տավղահարներից մեկը՝ Քսավիեր դե Մեստղը, գալիս է Երևան

Նոյեմբերի 12՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը: Քսավիեր դե Մեստղը մեր օրերի լավագույն տավղահարներից մեկը։ Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։ Նա նաև զբաղվում է կարևորագույն գործերի ...

Կարդալ ավելին »

«Արարատը» հատուկ մարզահագուստով կմասնակցի առաջիկա հանդիպմանը

 «Արարատ-73»-ի Ոսկե մրցաշրջանի 50-ամյակի կապակցությամբ «Արարատի» գործընկեր շվեյցարական Fourteen ընկերությունը թողարկել է ռետրո մարզաշապիկ՝ ոգեշնչված 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի խաղարկության՝ Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղում «Արարատի» կրած մարզաշապիկով: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մարզաշապիկի գույներն են մուգ կապույտն ու սպիտակը, իսկ կրծքին փակցված «Արարատի» տարբերանշանը ճիշտ նույն լոգոն է, որն իրենց կրծքին եզրափակիչ խաղում կրել են «Արարատ-73»-ի լեգենդար ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։ Քննարկվել են հայ-ֆրանսիական  պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ներկայացրել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader