Երևանում տեղի ունեցավ Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի մասնակցությամբ։ Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ
Ազգային ժողովը Դավիթ Խաչատուրյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Նշված թեկնածուների օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝0։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: ...
Կարդալ ավելին »Կանադայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կանադայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Կանադայի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Մելանի Ջոլին շրջել է նաև Հիշողության պուրակում և ջրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տնկած ծառը։
Կարդալ ավելին »Իրանը հայտարարել է, որ հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը Մերձավոր Արևելքում
Թեհրանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության օգտին: Հոկտեմբերի 24-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մեր հանձնառությունը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը մնում է անփոփոխ»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքին նվիրված դռնբաց քննարկումների ժամանակ: Դիվանագետը համոզված է, որ ԱՄՆ-ն է սրում հակամարտությունը՝ բացահայտորեն աջակցելով ...
Կարդալ ավելին »Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել
Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք ունեցել ենք կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- ասաց նախարարը: Ավանեսյանն ընդգծեց, որ պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ անցնել: Նախարարը հորդորեց ճիշտ ժամանակին ստանալ ...
Կարդալ ավելին »Կկանոնակարգվի օնլայն տաքսիների գործունեությունը. կսահմանվի էլեկտրոնային անդորրագրի պահանջ
Հայաստանում կկանոնակարգվի օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարը նախ ներկայացրեց, որ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական ...
Կարդալ ավելին »Կապանցի երկու տղամարդկանց հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը կալանավորվել է
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ...
Կարդալ ավելին »Գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում. ախտանշանները նման են միմյանց
Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում, սակայն հոսպիտալացումների թվի կտրուկ աճ այս պահին չի գրանցվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում: Եվ այս պահին սեզոնային ակտիվացում է»,-ասաց Ավանեսյանը: Գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են, պակաս չկա: Նախարարը հորդորեց քաղաքացիներին ...
Կարդալ ավելին »Հարկադիր քարաթափում՝ Տավուշի մարզում
Հանրապետության ավտոճանապարհներին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Աչաջուր գյուղից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին՝ «Կապի ձոր» կոչվող հանդամասում, իրականացնում են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Պեմզաշենում առանձին դաժանությամբ մեր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ