ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Ինչպես տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նախագահը ներկա է գտնվել Սյունիքում SMART կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը
Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը: Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը: Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը, նախագահ Վահագն Խաչատուրյանը ...
Կարդալ ավելին »Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու ...
Կարդալ ավելին »Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վարչական տուգանքները կբեկանվեն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ վարչական տուգանքները կբեկանվեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։Նախարարի տեղակալը հայտնել է, որ կբեկանվեն բոլոր տուգանքները, որոնք առաջացել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ մուտք գործելու պահից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։«Հաշվի առնելով տեղահանման փաստը և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և ...
Կարդալ ավելին »Մհեր Գրիգորյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Կարդալ ավելին »Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Կարդալ ավելին »Իսրայելի բանակը մեկ օրում ՀԱՄԱՍ-ի 250 օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում
Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։ Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին:
Կարդալ ավելին »Միանվագ դրամական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ով ՀՀ տեղափոխվածները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ որպես միջոցառման շահառու կդիտարկվեն նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ...
Կարդալ ավելին »Կառավարությունը գումար հատկացրեց անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը շարունակելու համար
Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։ 2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 3,212 դրամ: 2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ