Երևանում հոկտեմբերի 10-16-ն անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել: Մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրոպական խորհուրդը պահպանել է Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական խորհուրդը որոշել է, որ չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները հոկտեմբերի 18-ից հետո, ինչպես նախատեսված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով։ Այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարությունում։ «Խորհուրդը որոշել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում Իրանի դեմ սահմանափակող միջոցները պահպանելու համար։ Խորհրդի կարծիքով՝ այս սահմանափակումները չեղարկելուց զերծ մնալու համոզիչ պատճառներ կան», – նշված է հայտարարությունում: Պատժամիջոցները սահմանվել ...
Կարդալ ավելին »Առցանց հարթակ ԼՂ ուսուցիչների համար՝ աշխատանքի դիմելու նպատակով
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հարթակը գործարկվել է երեկ երեկոյան։ «Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային ...
Կարդալ ավելին »Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Խելացի երկրի մարտահրավերներին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը: ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է Adobe ընկերության նախագահ և գործադիր ...
Կարդալ ավելին »Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Ռոբերտա Մեցոլա
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընդգծում է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպայի համար։ Եվրոպական խորհրդարանի նախագահն այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում։ «Մեծ պատիվ է ձեզ ողջունել ժողովրդավարության տանը` Ստրասբուրգում, Ձեզ այստեղ հյուրընկալելը վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, և դուք հավատարիմ եք Եվրոպական ընտանիքին։ Թույլ տվեք հավաստիացնել, որ ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 17-10-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.12%-ով և կազմել 1929.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 22.66 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.41%-ով և կազմել 897.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 17-10-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 86.50 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.02%-ով և կազմել 89.67 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Ավելի լուսավոր տարեդարձերն առջևում են․ Լիդիանը նշել է հիմնադրման 18-ամյակը
Լիդիանը նշել է ընկերության հիմնադրման 18-րդ ամյակը: Այդ մասին տեղեկացնում է Lydian Armenia-ի ֆեյսբուքյան էջը։ «Չնայած երկրին բաժին հասած դժվարին ժամանակաշրջանին՝ մենք վճռական ենք ամենօրյա քրտնաջան ու թիմային աշխատանքով, մեծ պատասխանատվությամբ շարունակելու մեր ճանապարհը. այնպես, ինչպես արել ենք նախորդ 18 տարվա ընթացքում: Վստահ ենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը մեծ դերակատարություն է ունենալու մեր երկրի տնտեսության համար, իսկ Լիդիանը շարունակելու է ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 17-10-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 2191.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.17%-ով և կազմել 7993.50 դոլար, կապարի գինն աճել է 0.10%-ով և կազմել 2047.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.94%-ով և կազմել 18850.00 դոլար, անագի գինն աճել է 0.20%-ով և կազմել 25200.00 ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 17-10-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 33984.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.06%-ով և կազմել 4373.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 13567.98 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »