Կապանում հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ Այն անցկացնում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ մրցաշարի ծրագիրը բավական հագեցած է, այն մեկնարկում է բուն խաղերից մի քանի օր առաջ։ Ծրագրի շրջանակում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Խոսրովի անտառի պահպանությունն ավելի արդյունավետ կդառնա․ հուշագիր FPWC-ի հետ
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է համաձայնության հուշագիր, որի նպատակը բնության պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Հուշագիրը ստորագրել են ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Խոսրովի անտառ պետական արգելոցում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Հայաստանում ընթանում է Բնության պահպանության միջազգային ...
Կարդալ ավելին »«ՏաԹևերը»՝ World Travel Awards 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում
«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն հաղթել է այս անվանակարգը 2021 թ․-ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ: «ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր ...
Կարդալ ավելին »Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը պետությանն է վերադարձրել ապօրինի գույքերն ու եկամուտը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ ...
Կարդալ ավելին »Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ․ Արարատ Միրզոյան
Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ, և դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության ստանձնումը չորս տարով։ Այդ մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա ...
Կարդալ ավելին »Լիտվայի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր ...
Կարդալ ավելին »Երևանի օպերային թատրոնի «Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ...
Կարդալ ավելին »Աշխարհի տարբեր ղեկավարներ դատապարտել են Գազայի հիվանդանոցի պայթյունը, Իրանը սուգ է հայտարարել
Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, և որի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ազգային անվտանգության թիմին հրահանգել է շարունակել տեղեկատվության հավաքումը՝ պարզելու, թե «կոնկրետ ինչ է տեղի ունեցել»։ «Միացյալ Նահանգները միանշանակ հանդես է գալիս հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց ...
Կարդալ ավելին »Աշուն է, անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։ Մարզերում հոկտեմբերի 18-ի ցերեկը, հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ ...
Կարդալ ավելին »Ներմուծող ընկերություններն իրենք կընտրեն լաբորատորիան փորձաքննության համար․ ԱԺ հանձնաժողովը քննարկեց նախագիծը
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։ «Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։ Մասնավորապես` սահմանել իրավակարգավորում, համաձայն որի սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող ...
Կարդալ ավելին »