Author Archives: admin

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս. ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ հոկտեմբերի 31-ին տեղ ունեցած նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %: Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն իջեցնել 11 %, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %:

Կարդալ ավելին »

Միկրոբիզնեսների շուրջ 2000 աշխատատեղ «կորել է». ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել

 Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նկատել է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո օգոստոս ամսին միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներից՝ նշելով, ...

Կարդալ ավելին »

Գիտաշխատողների աշխատավարձը 2024-ին էական կաճի․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Նախարարն այդ մասին ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման։ Նրա խոսքով՝ Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։ Նախարարը հիշեցրեց, որ առաջին բարձրացումը տեղի ունեցավ 2022 թվականի ...

Կարդալ ավելին »

Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի տարածքին

Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Լիբանանի տարածքի այն շրջանին, որտեղից հրթիռ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։«Այս գիշեր ավելի վաղ Լիբանանից «երկիր-օդ» տեսակի հրթիռ է արձակվել ԻՊԲ-ի ԱԹՍ-ի ուղղությամբ: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել հրթիռն արձակած ահաբեկչական բջջին, ինչպես նաև հրթիռի արձակման վայրին: ԱԹՍ-ն չի վնասվել», – ...

Կարդալ ավելին »

Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ են տոնել «Գրանդ Սվիս»-ի 7-րդ տուրում

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը երրորդ հաղթանակը տոնեց, հաղթանակ տարան նաև Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:  Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտվել են: ՖԻԴԵ-ի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 02-11-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.20%-ով և կազմել 81.28 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.22%-ով և կազմել 85.47 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 02-11-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 1993.20 դոլար, արծաթի գինն աճել է 1.54%-ով և կազմել 23.11 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 936.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 02-11-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 33274.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 4213.48 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.64%-ով և կազմել 13061.47 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 02-11-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 14923.27 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 6932.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 7342.43 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 1088.42 կետ:

Կարդալ ավելին »

Խնդիրներ, որոնք սպասում են լուծումների․ միության աշխատակիցներն այցելել են անդամ ընկերություններ

Ակնհայտ է, որ պայմանավորված վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձություններով, ընդերքօգտագործման և մետալուրգիայի ոլորտի ընկերություններում կուտակվել են տարատեսակ խնդիրներ, որոնց մեծ մասը ընդհանուր բնույթ է կրում։ Դրանցից առաջինը դրամի անընդհատ ու աննախադեպ արժևորումն է։ Իրողությունն այն է, որ ընդերքօգտագործողների եկամուտները գոյանում են բացառապես արտադրանքի արտահանումից։ Արդեն տարուց ավել է, ինչ արտարժույթը՝ լինի ԱՄՆ դոլար, եվրո, թե ռուբլի, դրամի համեմատ զգալի և շարունակաբար ...

Կարդալ ավելին »
ajax-loader