AnTuTu․ մայիսի ամենահզոր Android-ները

AnTuTu կայքը հրապարակել է համաշխարհային շուկայում վաճառվող ենթաֆլագման Android սմարթֆոնների մայիսյան վարկանիշը: Ավելի վաղ վարկանիշային նման աղյուսակ հրապարակվել էր միայն չինական սարքերի համար, որոնք պաշտոնապես ներկայացված չեն Չինաստանից դուրս:

Նոր վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է MediaTek Dimensity 8300-Ultra պրոցեսորի հիման վրա Poco X6 Pro 5G-ը, որը AnTuTu-ի 1000 թեստերի արդյունքների հիման վրա գրանցել է միջինը 1,3 մլն միավոր։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Redmi Note 12 Turbo-ն (1,11 մլն միավոր) և Poco F5-ը (1,1 մլն միավոր), երկուսն էլ հիմնված են միջին բյուջետային Snapdragon 7+ Gen 2 չիպի վրա:

antutu may subflagmans.jpg (107 KB)

Ցուցակում նրանց հաջորդում են iQOO Neo7-ը (930,000 միավոր) Dimensity 8200 պրոցեսորով, խաղային Infinix GT 20 Pro (923,000 միավոր) Dimensity 8200-Ultimate չիպով, Poco X4 GT (811,000 միավոր) և Redmi K50i (805,000 միավոր)։ Վերջին երկուսի կատարողականի համար պատասխանատու է Dimensity 81 պրոցեսորը։

Ութերորդից տասներորդ տեղերում են Snapdragon 7 Gen 3 պրոցեսորով սարքեր, մասնավորապես iQOO Z9-ը (790,000 միավոր), Vivo V30-ը (786,000 միավոր) և OnePlus Nord CE4-ը՝ 767,000 միավորով։

ajax-loader