Չինական Alibaba կորպորացիան ստեղծել է ChatGPT-ի սեփական տարբերակ

Չինական Alibaba կորպորացիան ներկայացրել է սեփական արհեստական ինտելեկտի լեզվի մոդելը, որը կոչվում է Tongyi Qianwen, որը նման է ChatGPT-ին: Factor-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը։

«Մենք գտնվում ենք տեխնոլոգիական ջրբաժանում, որը պայմանավորված է գեներատիվ արհեստական ինտելեկտով և ամպային հաշվարկներով։ Բոլոր ոլորտների ձեռնարկությունները սկսել են օգտագործել ինտելեկտուալ փոխակերպումները՝ մեկ քայլ առաջ լինելու համար»,- հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Դանիել Չժանը:

Նշվում է, որ մշակումը նախատեսվում է ինտեգրել ընկերության բոլոր բիզնես հավելվածներում։  Նախ լեզվական պանելը կմիացվի DingTalk-ի՝ Alibaba-ի հաղորդագրությունների հավելվածին և կարող է օգտագործվել հանդիպումներն ամփոփելու, նամակներ գրելու և բիզնես առաջարկներ մշակելու համար: Այն կավելացվի նաև Tmall Genie-ին՝ Alibaba-ի ձայնային օգնականին և AliExpress առևտրային հարթակին:

ajax-loader