Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով 08:30-ին): Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Ինչպես հայտնել է Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, ընտրատեղամասերի փակումը նախատեսված է ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 18:30-ին), բայց անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա   երկարաձգելու դրանց աշխատանքը։ Իրանի ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդիի խոսքով՝ այս ընտրություններում մեծ նշանակություն է տրվում անվտանգության հարցին։ Այդ առումով ընտրատեղամասերում կարգուկանոնը կապահովի իրավապահ մարմինների մոտ 180 հազար աշխատակից։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քվեարկել է ընտրատեղամասերի բացումից հետո առաջին րոպեներին։

ajax-loader