ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն՝ նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության քաղաքացիական ծառայության 16 թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելու համար: Ընդունելության պայմաններին, թափուր պաշտոնների անվանացանկին, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթներին, ինչպես նաև կրթության, մասնագիտության, որակավորման աստիճանի, աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառում փորձի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ պաշտպանության նախարարության mil.am պաշտոնական կայքէջի «Գրադարան» բաժնի «Քաղաքացիական ծառայություն» ենթաբաժնում՝ «ՀՀ ՊՆ համակարգի թափուր պաշտոնների ընդունելություն» հղումով։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ