Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթ և 7 բրոնզ։
Փոխչեմպիոն են դարձել 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանն ու 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Բրոնզե մեդալակիրներ դարձան Միլենա Առաքելյանը (47 կգ), Սյուզաննա Մանուկյանը (59կգ), Մհեր Օհանյանը (71 կգ), Սամվել Ղազարյանը (79 կգ), Սևակ Դավոյանը (46կգ), Միքայել Թումասյանը (64կգ), Ռադիկ Ղուկասյանը (71կգ)։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ