Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ։
Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու հետ կապված հարցեր։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա դինամիկան վատ չէ, բայց իրականում պոտենցիալը շատ ավելի մեծ է։ «Տրանսպորտային սահմանափակումների բերումով չենք կարողացել այդ պոտենցիալն օգտագործել։
Հիմա տրանսպորտային նոր հնարավորություններ են բացվում։ Նախագահ Տոկաևի հետ առիթ ունեցանք քննարկելու մեր երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հարցը, և այդտեղ էլ շնորհակալ կլինեմ Ձեր աջակցության համար։
Մեր երկրում ավիափոխադրումների հետ կապված ակտիվ զարգացումներ են տեղի ունենում, բայց շուկան դեռ կայացման փուլում է։
Շատ լավ կլինի, եթե ղազախական ընկերություններն այս հարցում նախաձեռնողականություն ցուցաբերեն։ Մենք էլ հայաստանյան ընկերությունների ուշադրությունը կհրավիրենք այս հնարավորությունների վրա։
Ընդհանուր առմամբ շատ լավ մթնոլորտ է քաղաքական, տնտեսական, մշակութային առումով , սակայն ավելին անելու հնարավորություն կա։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք համատեղ զարգացնել այս իրավիճակը»,֊ ասաց Փաշինյանը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ