Tag Archives: հեռանկար

Բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է լուրջ հեռանկարներ ստեղծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործակցության համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն՝ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակը և համակարգվող ուղղությունները, անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին, «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և ՏՏ ոլորտի զարգացմանն ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-բիզնես հանդիպմանը քննարկվել է ԼՏՕ-ի զարգացման հեռանկարը

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ հանդիպմանը քննարկել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները: ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին. «ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների համար դա նախեւառաջ ժամանակի եւ ծախսերի խնայողություն ...

Կարդալ ավելին »

Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում ունեցած ելույթում: Վարչապետը կարևորոեց շարունակել աշխատանքը՝ ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունը այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ներդրումային հեռանկարները․ քննարկում Սամարղանդում

Սամարղանդ քաղաքում անցկացվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին կից գործարար համաժողովի շրջանակներում կայացել է «Հայաստանի ներդրումային հեռանկարներ» պանելային քննարկումը: Պանելային քննարկման բանախոսներն էին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը եւ Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:

Կարդալ ավելին »
ajax-loader