Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։