Գերմանիայի ռազմական ծախսերի նոր պլանով նախատեսվում է բյուջեի միայն 8%-ը ծախսել ամերիկյան զենքի գնումների համար, մնացածը կծախսվի Եվրոպայի արդյունաբերության արտադրանքի համար: Այդ մասին հաղորդել է եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով վերոնշյալ գնումների պլանը:
Փաստաթղթի համաձայն՝ Բեռլինը նախատեսում է 2026 թվականին կնքել գրեթե 83 միլիարդ եվրոյի պայմանագրեր: Ցանկը ներառում է 154 պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի դեկտեմբերը:
Ամերիկյան ընկերություններից գնումների ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 6.8 միլիարդ եվրո, ինչը կազմում է ամբողջ գումարի մոտավորապես 8%-ը: Ի թիվս այլ բաների, Գերմանիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել հրթիռներ MIM-104 Patriot զենիթա-հրթիռային համալիրի համար, հրթիռներ Boeing P-8A ինքնաթիռի համար, ինչպես նաև AMRAAM և ESSM հրթիռներ և ռադիոսարքավորումներ:
Ամերիկյան ընկերությունների փոխարեն Գերմանիան նախատեսում է պայմանագրեր կնքել եվրոպական արտադրողների հետ, որոնց թվում են Rheinmetall-ը, KNDS-ն, TKMS-ն, ինչպես նաև Eurofighter Tranche 5 կործանիչների գնման պայմանագիր։
ԱՄՆ կառավարության տվյալների համաձայն՝ Բեռլինը Վաշինգտոնի հետ առաջին անգամ ռեկորդային՝ 13,9 միլիարդ դոլարի պայմանագրեր, կնքել է2023 թվականին: