Երևանում կկայանա ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով

Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ 

https://www.unwto.org/8-UN-Tourism-Global-Conference-Wine… ։

«Ամենամյա այս համաժողովը եզակի հնարավորություն է գինու զբոսաշրջության ոլորտի փորձագետների համար համատեղ աշխատելու և զբոսաշրջությունը համայնքների կայուն, ներառական և դիմակայուն ապագայի շարժիչ ուժ դարձնելուն ուղղված լուծումներ գտնելու համար։

Սահմանափակ տեղերով պայմանավորված՝ մասնակցությունը ենթակա է հաստատման։ Գրանցման հաստատումից հետո մասնակիցներին կուղարկվի մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ», – նշված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 964 հազար զբոսաշրջիկ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 4 տոկոսով ։ Ավանդաբար, Հայաստանում հանգստանալ նախընտրող զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ քաղաքացիներին (41%), որին հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (13%), Իրանից (7%), Հնդկաստանից (3%), ԱՄՆ-ից (2%), ինչպես նաև Ուկրաինայից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից (1-ական տոկոս):

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում գինու արտադրությունը 2024թ. հունվար-մայիսին կրճատվել է տարեկան 32,6% – ով՝ կազմելով 3,8 մլն լիտր։

ajax-loader