Գործընթացը հունի մեջ է. գլխավոր դատախազը ապօրինի գույքի բռնագանձման մասին

Այս պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում մոտ 40 հայցապահանջ կա։ Ազգային ժողովում այd մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին, թե ինչ տեղեկություններ կարող է տրամադրել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից։

«Գործընթացը շարունակական է և, այո, ցավոք, համակարգային բնույթ է կրել։ Այս հանգամանքը փաստվում է ոչ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջներով, այլև պետական պատշպանության ոլորտում կատարված ուսումնասիրությամբ։ Այս պահին ուսումնասիրվում են Երևան քաղաքում մանկապարտեզների օտարման, ինչպես նաև Երևանի զբոսայգիների և կանաչ տարածքների օտարումների գործընթացները»,- ասաց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի կանխատեսմամբ՝ 2023 թվականի հաղորդման մեջ ավելի ծավալուն տեղեկատվություն կլինի ապօրինի գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ և պետությանը կվերադարձվի ավելի շատ գումար։

«Թափանիվը նոր սկսել է աշխատել և գործընթացը հունի մեջ է ընկել։ Դա պայմանավորված է նաև դատարանների վերջանական ձևավորմամբ։ Այս առումով չունենք գրեթե շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք 1-2 հայցադիմում դատարան մուտք անելու մասին։ Եվ այս գործընթացը կշարունակվի առնվազն մի քանի տարի տարի»,- նշեց Վարդապետյանը։

ajax-loader