CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

ԱԺ-ն ընդունեց Երևանում տրանսպորտից օգտվելիս ուղեվարձ չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը

ԱԺ-ն այսօր՝ հուլիսի 3–ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։

Նախագծին կող քվեարկեց  59, դեմ  26, ձեռնպահ – 1 պատգամավոր։

Նշենք, որ ըստ այդ նախագծի, ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ կսահմանվի.

3,000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում

10,000 դրամ -չվճարելով օգտվելու դեպքում

15,000 դրամ – այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։

ajax-loader